«Սրբուհի Գալյանին կաջակցենք». Դանիել Իոաննիսյան
![]() «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը գրում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասում է, որ Արդարադատության նախարարությունը պետք է ԵԽ-ի ու Վենետիկի հանձնաժողովի հետ միասին ձև գտնի, որ պետությունը պատշաճ վերահսկի կուսակցությունների ֆինանսավորումը։ Այս կապակցությամբ ուզում եմ հիշեցնել, որ 2021 թվականին քաղհասարակությունը գտել ու նախապատրաստել էր այդ կարգավորումները, Արդարադատության նախարարությունը դրանք ուղարկել էր Վենետիկի հանձնաժողով, վերջինս օրհնել էր դրանք, բայց վերջին պահին «Իմ քայլը» խմբակցությունը նախագծից հանեց այդ կարգավորումների մեծ մասը։ Ընդ որում, իշխող խմբակցությունը կուսակցությունների ֆինանսավորման մասով Քրեական օրենսգրքում թողեց առաջարկվող 4 հոդվածներից միայն մեկը, որը կիրառելի էր միայն ռեալ դրամահավաք անող, «սպիտակով» աշխատող կուսակցությունների համար/դեմ (որով էլ հետո ՔՊ-ի դեմ գործ հարուցվեց)։ Իսկ այն հոդվածները, որոնցով կդատվեին լրիվ «սևով/քեշով» գործողները, գրանցում չունեցող, բայց փող ծախսող դե-ֆակտո կուսակցությունները և, ամենակարևորը, փաստացի քարոզարշավ անող, բայց կուսակցության հետ ֆորմալ կապ չունեցող «երրորդ անձինք», դուրս մնացին նախագծից։ Լավ է, որ 4,5 տարի անց եկավ այս կարգավորումները բերելու գիտակցումը (չնայած, եթե Մոլդովան չլիներ, կարող է էլ ավելի ուշ գար այս ընկալումը)։ Տիկին Սրբուհի Գալյանին կաջակցենք, որ դրանք օր առաջ մշակվեն և ընդունվեն»։ Աղբյուրը` Դանիել Իոաննիսյան |

Սպասվում է առանց տեղումների եղանակ, ջերմաստիճանը կնվազի (լուսանկար)
5608:24
«Մի քանի առաջարկ՝ Երևանում խցանումները նվազեցնելու վերաբերյալ»․ Ոսկան Սարգսյան
15100:48
SpaceX-ին թույլատրվել է ուղեծիր դուրս բերել մեկ միլիոն արբանյակ
31700:01
Ողբերգություն Կահիրեյում. առնվազն 30 մարդ է զոհվել
318Երեկ, 23:49
«Կոնկրետ առաջարկ ունեմ քաղբանտարկյալների վերաբերյալ». Կարեն Վրթանեսյան
160Երեկ, 22:48
Ամերիկացի միլիարդատերը գնել է «Լուկօյլի» ակտիվներն Ադրբեջանում
327Երեկ, 22:37
