«Արթիկում» դեբոշ է եղել. «Հրապարակ»
![]() «Հրապարակ»-ը գրում է. «Մեր տեղեկություններով, մի քանի օր առաջ «Արթիկ» ՔԿՀ-ում «դեբոշ» է եղել, որն ավարտվել է ծեծկռտուքով: Ոլորտի պատասխանատուների կարծիքով, ՔԿԾ նախկին պետ Ամբակում Գրիգորյանի «բարեփոխումների» արդյունքում օպերատիվ բաժնի աշխատանքը թուլացել է, այն դարձել է առանձին ոչ կարևոր կառույց, ազատել են փորձառու օպերներին, օպերաշխատողներ են դարձել ոչ մասնագետները: Իսկ Սրբուհի Գալյանի ընկերուհին՝ ՔԿԾ պետ Ծովինար Թադևոսյանը, քանի որ կիլոմետրերով հեռու է իր ղեկավարած ոլորտից, ուստի հին արատավոր բարքերը ծաղկում են ու բարգավաճում։ Մեզ ասացին նաև, որ Ամբակում Գրիգորյանի կրճատած օպերների մեծ մասը դատարան է դիմել՝ վիճարկելով իրենց ապօրինի ազատումը: «Աբովյան» ՔԿՀ-ի օպեր բաժնի նախկին պետ Գևորգ Վարոսյանն առաջին ատյանում արդեն հաղթել է, գործը քննվում է վերաքննիչում»: Մանրամասները՝ թերթի համարում: |

ՌԴ ԶՈւ-ն Սև ծովի ջրային տարածքում խոցել է Ուկրաինայի ԶՈւ-ին պատկանող չորաբեռնատար նավ
14019:13
Վրաերթի ենթարկված կինը օրեր անց մահացել է
11518:54
Գնացքի վագոն է կողաշրջվել
12413:30
Ռումինիայի լեռնադահուկային հանգստավայրի հյուրանոցում խոշոր հրդեհ է բռնկվել (տեսանյութ)
24912:49
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են «Լուկօյլ»-ի նավթավերամշակման գործարանին (տեսանյութ)
16912:13
Լիբիայի ափերի մոտ ևս մեկ նավ է պայթեցվել
304Երեկ, 23:49
