«Իմ նպատակն էր՝ դառնալ աշխարհի կրկնակի չեմպիոն»․ Մալխաս Ամոյան
![]() Կեսգիշերն անց «Զվարթնոց» օդանավականում դիմավորել են ըմբշամարտի աշխարհի կրկնակի չեմպիոն Մալխաս Ամոյանին և մեր մյուս ըմբիշներին։ Հիշեցնենք, որ Մալխաս Ամոյանը 77 կգ քաշային կարգի եզրափակչում հաղթել է Օլիմպիական խաղերի գործող չեմպիոն Նաո Կուսակային։ «Իմ նպատակը մեկն էր՝ դառնալ աշխարհի կրկնակի չեմպիոն. կապ չուներ, թե ում հետ եմ մրցելու»,- լրագրողների հետ զրույցում ասել է Ամոյանը։ «Լավ էր, որ եզրափակչում իմ մրցակիցը հենց ճապոնացի ըմբիշն էր, որին պարտվել էի օլիմպիական խաղերի ժամանակ։ Դրանից հետո փորձում էի նրան ուսումնասիրել. իրոք, շատ բարդ են նրա հետ մարտերը, մանավանդ, որ պարտվելուց հետո հոգեբանորեն շատ դժվար է արդեն այդ ըմբիշի հետ գոտեմարտելը, նրան հաղթելը։ Բայց իմ մարզումները բերել էին նրան, որ ես պատրաստ էի նրան հաղթելու և կասկած չունեի, որ կհաղթեմ։ Երևի դա էլ ինձ օգնեց նախ հոգեպես հաղթելու, իսկ հետո արդեն՝ գորգի վրա»,- ասել է աշխարհի կրկնակի չեմպիոնը։ |

Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիում անցկացված կայծակնային մրցաշարում
10318:17
«2026-ի աշխարհի առաջնության ֆինալում ցանկացած արդյունքի դեպքում տեղի է ունենալու ռեկորդի կրկնություն»․ Էդուարդ Շարմազանով
9214:24
«Ֆուտբոլի աշխարհի առաջնության ամեն խաղ մի խոշոր սոցիալական իրադարձություն է»․ Հենրիկ Պիպոյան
168Երեկ, 13:24
«Ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչը կարող է հետաձգվել»․ #Ole
292Երեկ, 11:12
Հայտնի են հայկական թիմերի մրցակիցները եվրոգավաթներում
140Երեկ, 00:30
«Տուխելը վճռորոշ պահին դրսևորեց ճակատագրական անվստահություն»․ Հակոբ Բադալյան
18216.07.2026, 17:36
