«Պուտինը հիասթափեցրել է ինձ». Թրամփ
![]() Մեծ Բրիտանիայի վարչապետ Քեյր Սթարմերի հետ մամուլի ասուլիսում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռդ նախագահ Վլադիմիր Պուտինը հիասթափեցրել է իրեն։ Թրամփը կրկին հայտարարել է, որ Սպիտակ տուն վերադառնալուց հետո իրեն հաջողվել է լուծել «յոթ պատերազմ»։ Այնուամենայնիվ, նա նշել է, որ Ուկրաինայի հակամարտությունը, որը նա կարծում էր, որ ամենահեշտը կլուծվի Պուտինի հետ իր հարաբերությունների շնորհիվ, ավելի դժվար է եղել։ «Նա իսկապես հիասթափեցրեց ինձ... կտեսնենք, թե ինչպես կզարգանան իրադարձությունները», - ասել է Թրամփը՝ այնուամենայնիվ վստահություն հայտնելով, որ ի վերջո կհաջողի ու կվերջացնի Ուկրաինայի հակամարտությունը։ Սթարմերն իր հերթին կոչ է արել ուժեղացնել ճնշումը Ռուսաստանի նախագահի վրա։ «Միայն այն ժամանակ, երբ Թրամփը ճնշում է գործադրում Պուտինի վրա, նա իրականում ցուցաբերում է որևէ քայլ կարգավորման ուղղությամբ», - համոզված է վարչապետը։ «Հետևաբար, մենք պետք է մեծացնենք ճնշումը», - կարծում է նա։ |

«Ո՞նց չէի ֆայմել». Նիկոլ Փաշինյան
5214:18
«Լավ կլինի՝ ինչ-որ մեկը հայտնվի բանտում». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
7114:00
«Նրանով իրավապահները զբաղվում են»․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
7513:48
«Ալիևն այս քարտեզի տարածքը ճանաչո՞ւմ է 29 743 քառ. կմ-ով՝ Արծվաշենն էլ մեջը». լրագրողը՝ Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
8013:42
«Կոչ կանեմ՝ 44-օրյայի զեկույցին ծանոթանաք․ բավականին հետաքրքրիր շերտեր կան»․ Գեղամ Մանուկյան (տեսանյութ)
6913:30
Ալեն Սիմոնյանի արձագանքը՝ Ռուբեն Վարդանյանի կնոջը (տեսանյութ)
6113:24
