«Կաշխատենք ուղղել սխալները և մեզ ճիշտ դրսևորել Իռլանդիայի դեմ խաղում»․ Էդուարդ Սպերցյան
![]() Աշխարհի 2026թ․ առաջնության եվրոպական գոտու որակավորման փուլի F խմբի մեկնարկային տուրում Հայաստանի ազգային հավաքականը պարտություն կրեց՝ զիջելով Ազգերի լիգայի հաղթող Պորտուգալիայի ընտրանուն 0:5 հաշվով։ Խաղից հետո Հայաստանի ընտրանու և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը նշել է, որ թիմը պատրաստվում է ուղղել սխալները։ «Իհարկե սպասում էինք, որ շատ դժվար է լինելու։ Տանը կրկին այսքան գոլ բաց թողնելը շատ է, նույնիսկ այնպիսի հավաքականից, ինչպիսին Պորտուգալիան է։ Կաշխատենք ուղղել սխալները և մեզ ճիշտ դրսևորել Իռլանդիայի դեմ։ Շնորհակալ եմ երկրպագուներին մթնոլորտի և աջակցության համար։ Մենք վերակառուցման փուլում ենք։ Հուսամ՝ շուտով կուրախացնենք բոլորին, նաև ինքներս մեզ»,- նշել է Սպերցյանը։ Հիշեցնենք, որ Իռլանդիայի հետ հանդիպումը սեպտեմբերի 9-ին է, 20։00-ին։ |

Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է
20608.11.2026, 20:42
«Ծանրամարտի գլխավոր մարզչի փոփոխությունից հետո Հայաստանի հավաքականը ձախողում է աշխարհի առաջնությունը». Հակոբ Բադալյան
16808.11.2026, 16:50
Վարազդատ Լալայանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
18408.11.2026, 12:48
«ՀՖՖ նախագահի հարցը քաղաքական առաջին դեմքի մակարդակի հարց է»․ Հակոբ Բադալյան
14707.11.2026, 12:18
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել
17506.11.2026, 22:54
Եղիշե Մելիքյանը հրապարակել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը
15006.11.2026, 14:12
