Ավարտվեց Հայաստան-Պորտուգալիա խաղը
![]() Հայաստանի ֆուտբոլի հավաքականն աշխարհի 2026թ առաջնության շրջանակում այսօր անցկացրեց ընտրական առաջին հանդիպումը: Մեր թիմը սեփական դաշտում ընդունեց այս տարվա Ազգերի Լիգայի հաղթող Պորտուգալիայի ընտրանուն և պարտվեց 0:5 հաշվով: Սա երկու երկրների ազգային թիմերի թվով 7-րդ դիմակայությունն է: Նախկինում կայացած 6 խաղերից 4-ն ավարտվել է մրցակցի առավելությամբ, իսկ երկուսում գրանցվել է ոչ-ոքի արդյունք: Երևանում մեր ընտրանին միայն մեկ անգամ էր զիջել Պորտուգալիայի հավաքականին: Դա տեղի է ունեցել 2015թ հունիսի 13-ին, երբ Կրիշտիանու Ռոնալդուի հեղինակած հեթ-տրիկի շնորհիվ պորտուգալացիները 19 տարվա մեջ առաջին անգամ հաղթանակ տոնեցին Երևանում՝ 3:2: Մինչ այդ, 1996-ին, կողմերը գոլազուրկ ոչ-ոքի էին արել, իսկ 2007-ին մեկական գնդակ էին փոխանակել իրար հետ: 40-ամյա ֆուտբոլիստը, որը մասնակցել է Հայաստանի հետ նախորդ չորս հանդիպումներին, այսօր անցկացրեց իր՝ թվով 222-րդ խաղը Պորտուգալիայի ազգային թիմի կազմում: Դա համաշխարհային ռեկորդ է: Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականն ընդգրկված է աշխարհի 2026թ առաջնության եվրոպական գոտու ընտրական F խմբում, որտեղ բացի Պորտուգալիայի հավաքականից հանդես են գալիս նաև Իռլանդիայի և Հունգարիայի ազգային թիմերը, որոնք այսօր հանդիպում են Դուբլինում: Այսօրվա խաղից հետո Պորտուգալիան 3 միավորով ստանձնեց առաջատարությունը խմբում: |

Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին
119Երեկ, 19:54
Գերմանացի ռեկորդակիր հեծանվորդը մահացել է եղջերուի հետ բախման հետևանքով
82018.09.2026, 22:06
Ռոնալդուն ձմռանը կարող է հեռանալ «Ալ-Նասրից»
38916.09.2026, 22:54
Մահացել է «Արարատ-73»-ի ֆուտբոլիստ Սերգեյ Պողոսյանը
13515.09.2026, 12:12
Lողորդ Հովհաննես Գաբրիելյանը երկարությամբ կտրել-անցել է Սևանա լիճը (տեսանյութ)
13614.09.2026, 09:30
«Տեսեք՝ ինչ սիրուն է»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
29613.09.2026, 13:36
