Ովքե՞ր են կազմակերպել Հայաստան-Պորտուգալիա խաղի տոմսերի վաճառքն ու ի՞նչ կապ ունեն Մելիքբեկյանի հետ. «Ժողովուրդ»
![]() «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Վերջերս Հայաստանում գրեթե ոչ մի մեծ միջոցառում առանց վայրիվերումների չի անցնում՝ սկսած Սնուփ Դոգից մինչև ֆուտբոլի խաղեր։ Տոմսերի վաճառքի պաշտոնական մեկնարկից առաջ, ըստ երևույթին՝ արտասահմանյան անհայտ ծագման մի կայք, տոմսերը վաճառում էր ընդհուպ 1000 դոլարով։ Այս խառնաշփոթի միակ մեղավորը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան է՝ Արմեն Մելիքբեկյանի գլխավորությամբ։ Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների՝ Հայաստան-Պորտուգալիա խաղի տոմսերի վաճառքն իրականացնողները Մելիքբեկյանի հետ փոխկապակցված անձինք են, ավելի կոնկրետ՝ նրա բարեկամներն են։ Այս առիթով «Ժողովուրդ» օրաթերթը հարցմամբ դիմեց ՀՖՖ՝ որպես լրագրողական էթիկայի դրսևորում՝ շանս տալու մեկնաբանել տեղեկությունը։ Ֆեդերացիայից փորձել էինք ճշտել՝ ո՞վ է զբաղվում Հայաստան-Պորտուգալիա խաղի տոմսերի վաճառքով, ո՞ր ընկերությունը և ի՞նչ առնչություն (ընկերական, բարեկամական) ունեն ՀՖՖ-ի անունից տոմսեր վաճառողները Արմեն Մելիքբեկյանի հետ։ Թեև ֆեդերացիան չի հաստատում, սակայն կարծես թե ամենաթողություն է տիրում նաև այս համակարգում»։ Մանրամասները՝ թերթի համարում: |

Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է
20608.11.2026, 20:42
«Ծանրամարտի գլխավոր մարզչի փոփոխությունից հետո Հայաստանի հավաքականը ձախողում է աշխարհի առաջնությունը». Հակոբ Բադալյան
16808.11.2026, 16:50
Վարազդատ Լալայանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
18408.11.2026, 12:48
«ՀՖՖ նախագահի հարցը քաղաքական առաջին դեմքի մակարդակի հարց է»․ Հակոբ Բադալյան
14707.11.2026, 12:18
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել
17506.11.2026, 22:54
Եղիշե Մելիքյանը հրապարակել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը
15006.11.2026, 14:12
