Չարենցավանի կամրջի տակ ընկած կնոջ մարմինը հայտնաբերվել է մի քանի կմ հեռավորության վրա՝ «Արգել ՀԷԿ»-ում
![]() Օգոստոսի 29-ին, ժամը 18։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի մարզային քրեական վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Չարենցավանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Չարենցավան քաղաքի կամրջի տակով հոսող գետում դի կա։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝ գետը քշել տարել էր մարմինը, մոտ 40 րոպե որոնողական աշխատանքների արդյունքում մարմինը դեպքի վայրից մի քանի կիլոմետր հեռավորության վրա գտնվող «Արգել ՀԷԿ»-ում է հայտնաբերվել։ Փրկարարները, ոստիկանները, քաղաքացիներն ու «Արգել ՀԷԿ»-ի աշխատակիցները մեծ դժվարությամբ այն դուրս են բերել։ Դեպքի մասին ոստիկանության Չարենցավանի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժին։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։Դեպքի փաստով Չարենցավանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քրեական և համայնքային ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ մահացածը Կոտայքի մարզի բնակիչ 34-ամյա Արփինե Բ․-ն է։ Տեղի ունեցածը դժբախտ պատահար է, թե ինքնասպանություն՝ պարզվում է։ |

Պրիլուկիում հինգհարկանի շենքի վրա թևավոր հրթիռի հարվածից զոհվել է 20 մարդ
20600:42
Լեհաստանում քոլեջի ուսանողը դանակով հարձակվել է սովորողների վրա
292Երեկ, 15:30
Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում. կա 1 զոհ, 4 վիրավոր (տեսանյութ)
128Երեկ, 11:00
Սոչիի ափերի մոտ նավթատար է հրդեհվել (լուսանկար)
31206.10.2026, 22:06
Վանաձորում վարորդը հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ, որը տեղում մահացել է
20906.10.2026, 22:00
Նեպալի իշխանություններն ավարտում են որոնողափրկարարական աշխատանքները. 5300 մարդ անհայտ կորած է
49006.10.2026, 21:25
