Սուդանում փախստականների ճամբարի վրա հարձակման հետևանքով 40 մարդ է զոհվել
![]() Առնվազն 40 մարդ է զոհվել Սուդանում՝ Հյուսիսային Դարֆուրի նահանգի մայրաքաղաք Էլ Ֆաշերի մերձակայքում գտնվող փախստականների ճամբարի վրա Արագ արձագանքման ուժերի գրոհի հետևանքով: Այս մասին հաղորդում է The Associated Press-ը։ Ըստ աղբյուրի՝ ճամբարում մոտավորապես 450 000 տեղահանվածներ են եղել։ Օրերս հայտնվել էին լուսանկարներ, որոնք ցույց էին տալիս, թե ինչպես է ԱԱՈւ-ն արգելափակում Էլ Ֆաշերից դուրս գալ փորձող մարդկանց ճանապարհը։ Էլ Ֆաշերը գտնվում է Սուդանի մայրաքաղաք Խարթումից ավելի քան 800 կմ դեպի հարավ-արևմուտք։ Քաղաքը Սուդանի զինված ուժերի վերջին խոշոր հենակետն է Դարֆուրում, արդեն շուրջ մեկ տարի ԱԱՈւ-ն փորձում է գրավել այն։ Սուդանում երկրի զինված ուժերի և ԱԱՈւ-ի միջև հակամարտությունն ընթանում է 2023թ. ապրիլի 15-ից։ Ավելի քան 14 միլիոն մարդ տեղահանվել է։ Ներկայում զինվորականները վերահսկում են Սուդանի հյուսիսը և արևելքը, այդ թվում՝ Խարթումը, իսկ ԱԱՈւ-ն՝ երկրի հարավը և գրեթե ողջ Դարֆուրի շրջանը։ |

Ողբերգական ավտովթարի հետևանքով մահացել է նաև երեխաներից մեկը
14519:26
Ողբերգական ավտովթար՝ Երևանում. կա 1 զոհ
15816:18
Կրակոցներ՝ Երևանում. վիրավորվել է Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահի 22-ամյա տղան
14512:24
«Մոր քառասունքից էին վերադառնում». երեկ վթարից մահացած ամուսինները Եղվարդից էին
18112:06
Բելգորոդում ԱԹՍ-ի հարձակման հետևանքով 1 մարդ զոհվել է, 14-ը՝ վիրավորվել
22210:20
Ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ կա 2 զոհ, 5 վիրավորներից 4-ը երեխաներ են
255Երեկ, 21:06
