Գազայում Իսրայելի հարվածից լրագրողներ են զոհվել
![]() Գազայի հատվածում Իսրայելի հասցրած ավիահարվածի հետևանքով զոհվել է արաբական «Al Jazeera» հեռուստաալիքի հինգ աշխատակից։ Այս մասին հաղորդվել է հեռուստաալիքի կայքում։ Ըստ հաղորդագրությունների՝ իսրայելական ԱԹՍ-ն հարվածել է Գազա քաղաքի «Ալ-Շիֆա» հիվանդանոցի մոտ գտնվող լրագրողների վրանին։ Պայթյունի հետևանքով զոհվել են լրագրողներ Անաս ալ-Շարիֆը և Մոհամմեդ Կրեյկեան, ինչպես նաև օպերատորներ Իբրահիմ Զահերը, Մոհամմեդ Նուֆալը և Մոամեն Ալիվան։ Իր հերթին, «Ալ-Շիֆա» հիվանդանոցի տնօրեն Մոհամմեդ Աբու Սալմիան հայտնել է, որ հարձակման հետևանքով, ընդհանուր առմամբ, զոհվել է յոթ մարդ։ Իսրայելի պաշտպանության ուժերը տեղեկացրել են, որ որպես լրագրող ներկայացող տղամարդն իրականում ահաբեկիչ է եղել։ Այդ մասին վկայում են Գազայի հատվածում հայտնաբերված բազմաթիվ փաստաթղթերը, հայտնել է Իսրայելի բանակը։ |

Ողբերգական ավտովթարի հետևանքով մահացել է նաև երեխաներից մեկը
14519:26
Ողբերգական ավտովթար՝ Երևանում. կա 1 զոհ
15816:18
Կրակոցներ՝ Երևանում. վիրավորվել է Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահի 22-ամյա տղան
14512:24
«Մոր քառասունքից էին վերադառնում». երեկ վթարից մահացած ամուսինները Եղվարդից էին
18112:06
Բելգորոդում ԱԹՍ-ի հարձակման հետևանքով 1 մարդ զոհվել է, 14-ը՝ վիրավորվել
22210:20
Ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ կա 2 զոհ, 5 վիրավորներից 4-ը երեխաներ են
255Երեկ, 21:06
