«Գնացեք Վրաստան ու նրանցից ֆուտբոլ ղեկավարել սովորեք». Ոսկան Սարգսյան
![]() Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Եղիշե Մելիքյանը կգլխավորի Հայաստանի ազգային հավաքականը, նրա հետ պայմանագիրը կգործի մինչև 2026թ. նոյեմբեր։ ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը, անդրադառնալով Եղիշե Մելիքյանի նշանակմանը, մասնավորապես նշել է. «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան որոշել է փոխել Հայաստանի ազգային հավաքականի զարգացման ուղղությունը: Մենք շնորհակալ ենք Ջոն վան’տ Սխիպին իր կատարած աշխատանքի համար: Այժմ հավաքականի ղեկը վստահում ենք հայաստանցի մասնագետի, ով շատ լավ է ճանաչում հայկական ֆուտբոլը ներսից, քանի որ անցել է երկար ճանապարհ՝ Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստից մինչև վերջին տարիներին հայկական ակումբային ֆուտբոլում կրկնակի չեմպիոնություն նվաճած մարզիչ»: Արմեն Մելիքբեկյանը նախկինում չգիտե՞ր Եղիշե Մելիքյամի տեղը, հայկական ֆուտբոլում նրա նվաճումները, ՀՖՖ-ն քանի՞ միլիոն է վճարել Ջոն վան’տ Սխիպին՝ Հայաստանը հավաքականը գրթե 5 ամիս ղեկավարելու համար։ Ոչ միայն Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչին պետք է փոխել, այլ՝ առաջին հերթին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարությանը, որը պարբերաբար հայտնվում է սկանդալային բնույթի պատմությունների մեջ։ Հայաստանում ֆուտբոլի դրվածքը, ՀՖՖ-ի աշխատանքի ոճը պետք է փոխել, մանկապատանեկան ֆուտբոլը, հատկապես՝ մարզերում, պետք է զարգացնել, հայկական ֆուտբոլում բացառել կոռուպցիան, ԽԾԲ-ով հարցեր լուծելը։ Գնացեք Վրաստան ու տեսեք, թե վրացիները ինչպես են ֆուտբոլ զարգացնում, նրանցից ֆուտբոլ ղեկավարել սովորեք։ Մինչև ե՞րբ եք Հայաստանի հավաքականը համալրելու Ռուսաստանից, այլ երկրներից հրավիրված, արմատներով հայ ֆուտբոլիստներով, սևամորթ մարզիկներով։ Քանի դեռ Նիկոլ Փաշինյանը իշխանություն է, նրա «զեմլյակ» Արմեն Մելիքբեկյանը լինելու է ՀՖՖ-ի նախագահ, հայկական ֆուտբոլը չի զարգանալու»: Աղբյուրը` Ոսկան Սարգսյան |

Ֆրանսիայիում 18-ամյա կալանավորը ծրագրել է Մբապեի և 25 այլ մարդկանց առևանգումը
47102.09.2026, 21:06
Լիոնել Մեսին հայտարարել է Արգենտինայի ազգային հավաքականից հեռանալու մասին (լուսանկար)
63431.08.2026, 21:00
Լիոնել Մեսսին 2022 թվականից ի վեր առաջին անգամ մեկ խաղում խփեց 4 գոլ (տեսանյութ)
31830.08.2026, 14:30
«Այս հաղթանակը նաև այլ խորհուրդ ունի»․ Սուրեն Սուրենյանց
13928.08.2026, 09:36
«Արարատ-Արմենիան նոր էջ թողեց մեր ֆուտբոլային պատմության մեջ»․ Թաթուլ Հակոբյան
14428.08.2026, 09:30
Սուրեն Աղաջանյանը ոսկե մեդալ է նվաճել Poland Open 2026 մրցաշարում
18628.08.2026, 00:48
