Եղիշե Մելիքյանը ազգային հավաքականի գլխավոր մարզի՞չ. «Ժողովուրդ»
![]() «Ժողովուրդ»-ը գրում է. «Շուրջ մեկ շաբաթ է՝ ֆուտբոլային աշխարհի մեր աղբյուրները պնդում են, որ ՀՖՖ-ում որոշել են լուծել Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ջոն վանտ Սխիպի հետ պայմանագիրը և նոր մարզիչ նշանակել «Փյունիկ»-ի ներկա գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանին: Ֆուտբոլին մոտ կանգնած աղբյուրները մտավախություն հայտնեցին, որ ՀՖՖ-ն կարող է Եղիշե Մելիքյանին նշանակել հավաքականի մարզիչ և հնարավոր ձախողման դեպքում մեղքը բարդել նրա վրա՝ այնինչ, ինչպես նշեցին մեր աղբյուրները՝ Մելիքբեկյանի գլխավորությամբ ՀՖՖ-ն այս տարիների ընթացքում աչքի է ընկել ձախողումների շարքով, տարբեր տարիքային հավաքականների խայտառակ արդյունքներով, ինչը նշանակում է, որ ֆուտբոլում հնարավոր չէ արդյունք գրանցել, քանի դեռ այս մարդիկ են նստած ֆեդերացիայում։ Երևանի «Փյունիկը» չկարողացավ հաղթահարել հունգարական «Դյորի» արգելքը Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում: Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը պատասխան խաղում 1:3 հաշվով պարտություն կրեց»։ |

Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է
20608.11.2026, 20:42
«Ծանրամարտի գլխավոր մարզչի փոփոխությունից հետո Հայաստանի հավաքականը ձախողում է աշխարհի առաջնությունը». Հակոբ Բադալյան
16808.11.2026, 16:50
Վարազդատ Լալայանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
18408.11.2026, 12:48
«ՀՖՖ նախագահի հարցը քաղաքական առաջին դեմքի մակարդակի հարց է»․ Հակոբ Բադալյան
14707.11.2026, 12:18
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել
17506.11.2026, 22:54
Եղիշե Մելիքյանը հրապարակել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը
15006.11.2026, 14:12
