Չինաստանում 3 տարեկան տղան 18-րդ հարկից ընկնելուց հետո ողջ է մնացել
1622
Հինգշաբթի, 31 հուլիսի, 2025 թ., 17:51
![]() Չինաստանում երեք տարեկան տղան ողջ է մնացել 18-րդ հարկի բնակարանի պատուհանից ընկնելուց հետո։ Տղան նախ ընկել է ծառի վրա, ինչը մեղմացրել է նրա հարվածը, հաղորդում է South China Morning Post-ը։ Ըստ թերթի՝ միջադեպը տեղի է ունեցել Հանչժոու քաղաքում։ Ծնողները փոքրիկին թողել են տատիկի և պապիկի մոտ։ Մտածելով, որ տղան քնած է՝ նրանք կարճ ժամանակով դուրս են եկել տնից՝ կողպելով բնակարանի դուռը։ Երեխան արթնացել է, մտել լոգարան և ընկել պատուհանից։ Տղային գտել են գետնին ընկած և շտապօօգնություն կանչել։ Երեխայի մոտ ախտորոշել են ձախ ձեռքի կոտրվածք և այլ վնասվածքներ, սակայն գլուխը չի վնասվել։ Նա ապաքինվում է։ |

Ուկրաինան առաջին անգամ կիրառել է «թռչող մոդեմներ»՝ Ղրիմի կամրջին հարվածելու համար
6121:07
Գյումրիում 38-ամյա տղամարդը դանակահարել է եղբորը
11819:18
Ուկրաինան հարվածել է Իլսկիի և Աֆիպսկիի նավթավերամշակման գործարաններին
14018:37
Ռումինիայում 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել (տեսանյութ)
23213:25
Իրանի ԶՈՒ-ն հարվածել է Քուվեյթում գտնվող ԱՄՆ ռազմաբազային
28609:31
Թուրքիայի արևմուտքում երկրաշարժ է տեղի ունեցել
284Երեկ, 22:25
