Կամչատկայում կես ժամվա մեջ գրանցվել է ևս 4 երկրաշարժ
![]() Կամչատկայում կես ժամվա ընթացքում գրանցվել է 5.2, 5.0, 5.4 և 6.0 մագնիտուդով 4 երկրաշարժ։ Այս մասին հաղորդվել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Միասնական երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղի Telegram ալիքում։ Առաջին սեյսմիկ իրադարձության էպիկենտրոնը գտնվել է 38.7 կմ խորության վրա, երկրորդին՝ 13.7 կմ խորության վրա, երրորդին՝ 88 կմ խորության վրա, իսկ չորրորդին՝ 77.1 կմ խորության վրա։ Բոլոր դեպքերում դեռևս տեղեկություններ չկան ընկալելիության մասին։ Հուլիսի 30-ի առավոտյան Կամչատկայի ափերի մոտ տեղի է ունեցել հզոր երկրաշարժ։ Այն ամենաուժեղն էր 1952 թվականից ի վեր։ Իշխանությունների տվյալներով՝ դրա մագնիտուդը հասել է 8.8-ի։ |

Ուկրաինան առաջին անգամ կիրառել է «թռչող մոդեմներ»՝ Ղրիմի կամրջին հարվածելու համար
6121:07
Գյումրիում 38-ամյա տղամարդը դանակահարել է եղբորը
11819:18
Ուկրաինան հարվածել է Իլսկիի և Աֆիպսկիի նավթավերամշակման գործարաններին
14018:37
Ռումինիայում 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել (տեսանյութ)
23213:25
Իրանի ԶՈՒ-ն հարվածել է Քուվեյթում գտնվող ԱՄՆ ռազմաբազային
28609:31
Թուրքիայի արևմուտքում երկրաշարժ է տեղի ունեցել
284Երեկ, 22:25
