Թաիլանդ-Կամբոջա սահմանին թեժ մարտեր են
![]() Կամբոջայի ազգային պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Կամբոջայի և Թաիլանդի սահմանին գտնվող հակամարտության գոտում թեժ մարտեր են սկսվել։ Պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ «կատաղի բախումներ» են սկսվել կամբոջական և թաիլանդական ուժերի միջև՝ սահմանի մոտ գտնվող Տակրաբեի և Թամոանտոմ պատմական տաճարների տարածքում, քանի որ «թաիլանդական զորքերն ինտենսիվ հարձակում են սկսել՝ ակնհայտորեն փորձելով վերահսկողություն հաստատել այդ վայրերի նկատմամբ»։ Հաղորդվում է, որ կամբոջական զորքերը «արագ և վճռականորեն արձագանքել են՝ հետ մղելով հարձակումը պաշտպանական մանևրներով և պատասխան կրակով»։ "Khmer Times"-ը հայտնել է նաև, որ Պրեահ Վիհեր նահանգում սահմանի այլ հատվածներում ծանր հրետակոծությունների մասին հաղորդագրություններ են ստացվել։ Հակամարտության գոտում հրետանային փոխհրաձգություն է եղել։ |

Ողբերգական ավտովթարի հետևանքով մահացել է նաև երեխաներից մեկը
14519:26
Ողբերգական ավտովթար՝ Երևանում. կա 1 զոհ
15816:18
Կրակոցներ՝ Երևանում. վիրավորվել է Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահի 22-ամյա տղան
14512:24
«Մոր քառասունքից էին վերադառնում». երեկ վթարից մահացած ամուսինները Եղվարդից էին
18112:06
Բելգորոդում ԱԹՍ-ի հարձակման հետևանքով 1 մարդ զոհվել է, 14-ը՝ վիրավորվել
22210:20
Ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ կա 2 զոհ, 5 վիրավորներից 4-ը երեխաներ են
255Երեկ, 21:06
