«Ոչ ոքից նեղացած չեմ․ վերջնական պատասխանը պատմությունը կտա»․ Լևոն Արոնյան
![]() «Այս տարի հաջողություններ չէի ունեցել և շատ ուրախ եմ, որ այս մեծ մրցաշարում կարողացա հաղթել։ Ավելի մեծ մրցաշարերում հաղթելու հնարավորություն ունենալու եմ սեպտեմբերին և հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին։ Հոկտեմբերի վերջից նոյեմբեր ընկած հատվածում Հնդկաստանում աշխարհի գավաթն է լինելու։ Դա հնարավորություն է՝ հավակնորդների մրցաշար ընկնելու։ Ես պատրաստվում եմ ու իմ օգնականների հետ մշակում ենք՝ ոնց պետք է աշխատել, որ բարձր պատրաստվածությամբ լինեմ»,- ABC media-ի հետ զրույցում ասել է գրոստմայստեր Լևոն Արոնյանը, ով հուլիսի 21-ին դարձավ «Մեծ սաղավարտի» մրցաշարի հաղթող։ Լրագրողի դիտարկմանը, թե ԿԳՄՍ նախարարության փորձագետները 2021 թվականին ասել էին, թե ինքն այլևս «պոտենցիալ չունի», Լևոն Արոնյանն ասաց, որ ոչ մեկին ոչինչ ապացուցելու կարիք չունի, որովհետև ոչ ոքից նեղացած չէ․ «Ես զգում եմ միայն մեկ պարտականություն՝ իմ ազգի և երկրպագուների նկատմամբ։ Եթե ես մնայի Հայաստանում և շախմատ չխաղայի, ես չէի ուզենա նման հայրենակից լինել։ Իմ կարծիքով՝ մարդը պետք է ծառայի իր գործին և իմ՝ երկրից հեռանալը գործին ծառայել էր նշանակում։ Ես ուրախ եմ, որ շարունակում եմ իմ խաղը և ծառայում եմ հայությանը»,- ասել է Լևոն Արոնյանը։ Նրա խոսքով կարոտում է հայ շախմատիստներին ու նրանց հետ աշխատելը․ «Դրոշի փոփոխությունից հետո բաներ կան, որ կորցրել եմ։ Ինձ համար միշտ հաճելի է եղել մեր տղաների հետ խաղերի գնալը, ԱՄՆ-ի թիմի հետ խաղալը ևս հաճելի է, ուղղակի Նահանգների թիմն այնքան հզոր է, որ իմ ներկայությունը մեծ հաշվով այդքան բան չի փոխում, բայց Հայաստանի համար փոխում էր իմ ներկայությունը»,- ասել է Արոնյանը՝ նշելով, որ որպես շախմատիստ Հայաստան չի վերադառնա, բայց ավելի բարձր հարթակներում փորձելու է աշխարհին ծանոթացնել հայ ազգին։ |

Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է
20608.11.2026, 20:42
«Ծանրամարտի գլխավոր մարզչի փոփոխությունից հետո Հայաստանի հավաքականը ձախողում է աշխարհի առաջնությունը». Հակոբ Բադալյան
16808.11.2026, 16:50
Վարազդատ Լալայանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
18408.11.2026, 12:48
«ՀՖՖ նախագահի հարցը քաղաքական առաջին դեմքի մակարդակի հարց է»․ Հակոբ Բադալյան
14707.11.2026, 12:18
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել
17506.11.2026, 22:54
Եղիշե Մելիքյանը հրապարակել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը
15006.11.2026, 14:12
