«Հայկական կողմը դեռևս քայլեր չի ձեռնարկում»․ Բայրամով
![]() Ադրբեջանի և հայ հասարակությունների միջև վստահության ամրապնդման միջոցառումների անցկացումը մեծ նշանակություն ունի։ Այս մասին Մակա Բոչորիշվիլիի հետ համատեղ ասուլիսում ասել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։ «Հասարակությունների միջև վստահության ամրապնդման միջոցառումների պլանավորումն ու իրականացումը, հանդիպումների անցկացումը չափազանց կարևոր են։ Այս համատեքստում ես կրկին ցանկանում եմ շնորհակալություն հայտնել տիկին նախարարին և վրացական կողմին, որ Վրաստանի նախաձեռնությամբ ապրիլի 17-ին տեղի ունեցավ շատ օգտակար հանդիպում Ադրբեջանի, Վրաստանի և Հայաստանի փոխարտգործնախարարների մակարդակով»,- նշել է Բայրամովը։ «Կարծում ենք, որ խաղաղության ճանապարհին կան լավ հեռանկարներ և որ ավարտն իրատեսական է։ Կան կոնկրետ քայլեր այս գործընթացն ավարտելու համար, բայց հայկական կողմը դրանք դեռևս չի ձեռնարկել»,- նշել է Բայրամովը։ |

«Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու». բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին
8120:30
Հայկ Սարգսյանը ևս Սևանում մասնակցել է ՔՊ-ի քաղաքական ժողովին (տեսանյութ)
6619:54
ՔԿ-ում Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
7119:24
«Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ, բայց այդ ընթացքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
12918:24
Օտարերկրացի դիվանագետները պարում են ադրբեջանցի պաշտոնյաների հետ՝ օկուպացված Արցախում (տեսանյութ)
10418:12
«Մանկամտությունը քաղաքականության մեջ երաշխավորված ձախողման գործոն է»․ Արա Պողոսյան
8618:06
