«ՀՀ շախմատի` փոխված ղեկավարությունից մեկը մեզ ասաց՝ դուք պետք ա հլը հասկանաք՝ ես ով եմ»․ Լևոն Արոնյան
![]() Ինչպես հայտնել էինք, Լևոն Արոնյանը դարձել է «Freestyle Chess Grand Slam Tour» Ֆիշերի արագ շախմատի մրցաշարի հաղթող: Մրցաշարի ընթացքում Արոնյանը տպավորիչ հաղթանակներ է տարել Մագնուս Կարլսենի, Հիկարու Նակամուրայի, Արջուն Էրիգաիսիի և Հանս Մոկե Նիմանի նկատմամբ: Հաղթանակի ֆոնին օգտատերերը հիշեցնում են տարիներ առաջ Արոնյանի նկատմամբ իշխանությունների վերաբերմունքի մասին, մեջբերում նրա՝ երկրից հեռանալու մասին խոսքերը։ Ստորև՝ նաև հայ շախմատիստի հարցազրույցից մի հատված է, որտեղ նա նշում է, թե ինչու մեկնեց ԱՄՆ․ «Զգացի, որ վերաբերմունքը լուրջ չի շախմատի ու շախմատիստների նկատմամբ։ Ինձ համար ցավալի էր, որ, օրինակ, երկու օլիմպիական չեմպիոնով կարող է շախմատի փոխված ղեկավարության հետ գնանք հանդիպման ու փորձենք ինչ-որ կոնտակի դուրս գալ, ու մի մարդ, ով մեզնից մի յոթ-ութ տարի փոքր է, ասի՝ դուք, ասենք, պետք ա հլը հասկանաք՝ ես ով եմ, ինչ եմ էս երկրի համար արել․․․Դրա համար երեք-չորս դիալոգից հետո հասկացանք՝ անիմաստ է»,- նշում է Արոնյանը։ |

Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին
119Երեկ, 19:54
Գերմանացի ռեկորդակիր հեծանվորդը մահացել է եղջերուի հետ բախման հետևանքով
82018.09.2026, 22:06
Ռոնալդուն ձմռանը կարող է հեռանալ «Ալ-Նասրից»
38916.09.2026, 22:54
Մահացել է «Արարատ-73»-ի ֆուտբոլիստ Սերգեյ Պողոսյանը
13515.09.2026, 12:12
Lողորդ Հովհաննես Գաբրիելյանը երկարությամբ կտրել-անցել է Սևանա լիճը (տեսանյութ)
13614.09.2026, 09:30
«Տեսեք՝ ինչ սիրուն է»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
29613.09.2026, 13:36
