Երևան`   +22 °C
Այսօր`   Հինգշաբթի, 08 հոկտեմբերի, 2026 թ.

Իրաքում խոշոր հրդեհի հետևանքով 60 մարդ է զոհվել

952
Հինգշաբթի, 17 հուլիսի, 2025 թ., 11:39
Իրաքում խոշոր հրդեհի հետևանքով 60 մարդ է զոհվել

Իրաքում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել։ Այս մասին հայտնել են իրանանական լրատվամիջոցները։

Իրաքի արևելքում գտնվող Կուտ քաղաքի առևտրի կենտրոնում խոշոր հրդեհ է բռնկվել։ Նախնական տվյալներով՝ զոհվել է առնվազն 60 մարդ, իսկ 11-ը համարվում են անհայտ կորած։

Իրաքում ողբերգության կապակցությամբ հայտարարվել է եռօրյա ազգային սուգ։ Հրդեհի պատճառը հետաքննվում է։