Իսրայելը կրում է հարվածների ամբողջական պատասխանատվությունը. Դամասկոս
![]() Սիրիայի արտաքին գործերի նախարարությունը երեքշաբթի՝ հուլիսի 15-ին, հայտարարել է, որ Իսրայելը կրում է երկրի հարավում տեղի ունեցած վերջին հարձակումների և դրանց հետևանքների ամբողջական պատասխանատվությունը։ Նախարարությունը հավելել է, որ ձգտում է պաշտպանել բոլոր սիրիացի քաղաքացիներին, այդ թվում՝ դրուզներին, առանց բացառության։ «Մենք խստորեն դատապարտում ենք Իսրայելի կողմից այսօր իրականացված ագրեսիան՝ ավիահարվածների և համակարգված հարձակումների միջոցով։ Այս ագրեսիան իրականացվել է ամենայն մանրամասնությամբ ընտրված ժամանակ և կասկածելի համատեքստում, ինչը վկայում է երկրի ներքին իրավիճակը անկայունացնելու փորձի մասին։ Մենք վերահաստատում ենք Սիրիայի օրինական իրավունքը՝ պաշտպանելու իր տարածքը և իր ժողովրդին միջազգային իրավունքով նախատեսված բոլոր միջոցներով»,- ասվում է հայտարարության մեջ։ Սիրիայի հարցերով ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչ Թոմ Բարաքը հայտարարել է, որ ԱՄՆ-ն ուղիղ բանակցություններ է վարում Սիրիայում հակամարտության բոլոր կողմերի հետ։ «Մենք ակտիվորեն համագործակցում ենք Սիրիայի բոլոր կողմերի հետ՝ իրավիճակը կայունացնելու և ինտեգրման վերաբերյալ կառուցողական քննարկումները շարունակելու համար։ |

ՊԵԿ-ը հայտարարություն է տարածել
141Երեկ, 12:00
«Թափառող շների՝ մարդկանց, այդ թվում՝ երեխաների վրա պարբերաբար հարձակումների խնդիրն ավելի է սրվել»․ ՄԻՊ
122Երեկ, 10:24
Արարատ Միրզոյանը ԵՄ-ում ներկայացրել է «ԹՐԻՓՓ»-ի իրականացման ուղղությամբ Հայաստանի քայլերը
17416.11.2026, 19:24
Արգամ Աբրահամյանի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին
17316.11.2026, 16:54
«Անթաքույց բռնությունն ու վիրավորանքը չեն կարող արդարացվել թեժ քննարկմամբ կամ ձևական անաչառությամբ»․ ՀՌՀ
15616.11.2026, 14:06
ՍԴ փոխնախագահ է ընտրվել Արթուր Վաղարշյանը
14316.11.2026, 13:18
