«Ցույց տվեք 8 ամսական երեխայի համար հարմարեցված խցերը». Զարուհի Փոստանջյան
![]() Կալանավորված Լիանա Հարությունյանի պաշտպան Զարուհի Փոստանջյանը ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում փաստեց, որ այն, ինչի մասին իրազեկել էր բանտախցերի պայմանների վերաբերյալ, ճիշտ է: Քրեակատարողական հիմնարկն իր կողմից տարածած լուսանկարներով ապացուցեց՝ կալանավոր դարձած երիտասարդ մոր և կրծքով կերակրվող երեխայի համար նախատեսված խուցը հարմարեցված չէ կեցության համար։ «Քրեակատարողական հիմնարկի ղեկավարություն, ցույց տվեք 8 ամսական երեխայի համար հարմարեցված մահճակալը։ Ձեր կողմից հրապարակված լուսանկարներով ապացուցեցիք, որ կալանավորված մոր և 8 ամսական մանկահասակ երեխայի պահման խուցը՝ ամռան տապի պայմաններում, առանց վարագույրի է, առանց սառնարանի է, առանց տաք ջրի է, առանց մանկահասակ երեխայի համար նախատեսված մահճակալի է, լողանալու և հիգիենայի պայմաններն իսպառ բացակայում են։ Դուք ապացուցեցիք, որ 10×5 չափսերի խուցը զնդան է ոչ միայն երիտասարդ մոր, այլև նրա փոքր երեխայի համար, որը մեկ գիշեր լուսացնելով այդ խցում, այսօր հայտնվել է հիվանդանոցում»,- ասում է նա: |

Բեռլինում ընթանում է ուկրաինական և ամերիկյան պատվիրակությունների հանդիպումը
5720:50
«Ալիևն անցնում է Հայաստանի ուղիղ կառավարմանը». Արթուր Խաչիկյան
5920:36
Լևոն Տեր-Պետրոսյանը վերընտրվեց «Հայ ազգային կոնգրես»-ի նախագահ
6619:54
Վառվում են Հանրապետության գլխավոր տոնածառի լույսերը. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
8819:48
Թրամփը զայրացած է Սիրիայում ամերիկացի զինվորականների վրա կատարված հարձակումից
12619:47
«Արագածոտնի թեմը դատապարտում է իրավական համակարգի կողմից իրականացվող բռնաճնշումը». հայտարարություն
8819:24
