Ռուսական մանկատանը մեծահասակների համար նախատեսված տեսանյութեր են նկարահանել երեխաների հետ
![]() Ուրալում գործող մանկատան ուսուցիչը և տնօրենը կկանգնեն դատարանի առաջ: Սվերդլովսկի մարզի արևելքում գտնվող գյուղական դպրոցի ինֆորմատիկայի ուսուցիչը կդատապարտվի պոռնոգրաֆիա ստեղծելու և անչափահասներին պոռնոգրաֆիա ստեղծելուն ներգրավելու համար: Հետաքննության տվյալներով՝ տասը տարի անընդմեջ ուսուցիչը որդեգրել կամ խնամակալության է վերցրել տեղի մանկատնից տղա երեխաների, կաշառել նրանց, սեռական հարաբերություններ է ունեցել նրանց հետ և նկարահանել պոռնոգրաֆիա: Մանկատան նախկին տնօրենը ևս մեղադրվում է տեղի ունեցողի մասին իմանալու, բայց հանցագործությունները թաքցնելու փորձ կատարելու համար: Հանցանքը պատահաբար է բացահայտվել: Որդեգրված տղաներից մեկի կինը գրել է Տյումենի բարեգործական հիմնադրամի ղեկավարին, որը օգնել է այս մանկատանը, այն մասին, թե ինչ է ապրել իր ամուսինը մանկության տարիներին: Նա չի լռել, այլ անմիջապես ամեն ինչ հայտնել է նման գործերով զբաղվող քննիչներին: Խուզարկության ընթացքում ուսուցչի համակարգչում հայտնաբերվել են պոռնոգրաֆիա, լուսանկարներ և տեսանյութեր, որոնք նա նկարահանել էր սաների հետ: |

Նիդերլանդների վարչապետն ու նրա զուգընկերը շուտով ծնողներ կդառնան
70720.10.2026, 18:37
«Մանվել Գրիգորյանի գործը փակվեց անմեղությունն ապացուցող փաստերի հիմքով, պատկան մարմիններն ինչո՞ւ չեն հրապարակում այս փաստը». Դավիթ Ամալյան
17613.10.2026, 00:42
Հրապարակվել է տեսանյութ Flydubai ավիաընկերության ինքնաթիռից (տեսանյութ)
51830.09.2026, 21:19
Ուկրաինան կարող է օրինականացնել պո*նոարդյունաբերությունը հանուն հարկային եկամուտների. WSJ
88206.09.2026, 23:01
Ռուսաստանի դատարանը «Հետերոսեքսուալների և ԼԳԲՏ համայնքի հավասարության համար դաշինք»-ը ճանաչել է «ծայրահեղական»
77023.06.2026, 23:41
«Ինձ հայտնում են, որ եթե գնամ Ապարան, բռնաբարելու են». Լիա Սարգսյան (լուսանկար)
61518.05.2026, 01:12
