Տեխասում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 50֊ի, նրանցից 15-ը երեխաներ են
![]() ԱՄՆ Տեխաս նահանգում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղի զոհերի թիվը աճում է․ «Մենք ունենք 43 դիակ Քեր շրջանում: Նրանց թվում են 28 մեծահասակ և 15 երեխա», - մամուլի ասուլիսում ասել է շերիֆ Լարի Լեյտան: Բացի այդ, երեք նոր մահ է գրանցվել Բըրնեթ շրջանում և չորսը՝ Թրևիս շրջանում, հաղորդել են մի շարք ամերիկյան լրատվամիջոցներ՝ հղում անելով տարածաշրջանային իշխանություններին: 27 անհետ կորած աղջիկների ճակատագիրը մնում է անհայտ, իսկ զոհված մի քանի երեխաների և մեծահասակների ինքնությունը դեռևս պարզված չէ, լրագրողների հետ զրույցում ասել է շերիֆը: Շարունակվող որոնողական գործողություններին մասնակցում են մոտ 500 փրկարար և 14 ուղղաթիռ, Տեխասի ազգային գվարդիան և ԱՄՆ ափամերձ պահպանությունը: Գվադալուպե գետի մոտ գտնվող ամառային ճամբարում գտնվող մոտ 750 աղջիկների մեծ մասը փրկվել է, այդ թվում՝ ճամբարի աշխատակիցները, հաջողությամբ տարհանվել են, ասել է Լեյտան: Ինչպես ավելի վաղ հայտնել էր Տեխասի փոխնահանգապետ Դեն Պատրիկը, Գուադալուպե գետը հուլիսի 4-ի գիշերը ընդամենը 45 րոպեում բարձրացել է 8 մետրով: |

Ուկրաինան առաջին անգամ կիրառել է «թռչող մոդեմներ»՝ Ղրիմի կամրջին հարվածելու համար
6121:07
Գյումրիում 38-ամյա տղամարդը դանակահարել է եղբորը
11819:18
Ուկրաինան հարվածել է Իլսկիի և Աֆիպսկիի նավթավերամշակման գործարաններին
14018:37
Ռումինիայում 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել (տեսանյութ)
23213:25
Իրանի ԶՈՒ-ն հարվածել է Քուվեյթում գտնվող ԱՄՆ ռազմաբազային
28609:31
Թուրքիայի արևմուտքում երկրաշարժ է տեղի ունեցել
284Երեկ, 22:25
