«ՌԴ-ն բավարար ռեսուրսներ ունի հակամարտությունն իր ուզած արդյունքով ավարտին հասցնելու համար». Պուտին
![]() Ռուսաստանը ցանկանում է ավարտել հակամարտությունն Ուկրաինայում՝ այնպիսի արդյունքով, ինչպիսին իրեն անհրաժեշտ է, Մինսկում լրագրողներին հայտնել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Մենք ցանկանում ենք ավարտել հատուկ ռազմական գործողությունն այնպիսի արդյունքով, ինչպիսին մեզ անհրաժեշտ է։ Իհարկե, հենց դա էլ մենք ակնկալում ենք», - ասել է Պուտինը։ Միևնույն ժամանակ ՌԴ նախագահը նշել է, որ Ռուսաստանը, ի տարբերություն Արևմուտքի, պլանավորում է կրճատել, այլ ոչ թե ավելացնել պաշտպանության ծախսերը։ Մայիսին Պուտինը հայտարարել էր, որ Մոսկվային անհրաժեշտ արդյունքն Ուկրաինայում հակամարտության պատճառների վերացումն է և երկարաժամկետ խաղաղության պայմանների ապահովումը։ «Բացի դրանից, պետք է ապահովվի պետության անվտանգությունը և այն մարդկանց շահերը, ովքեր ռուսերենը համարում են իրենց մայրենի լեզուն, իսկ Ռուսաստանը՝ իրենց հայրենիքը»,- նշել է նախագահը։ Պուտինի խոսքով՝ Ռուսաստանը բավարար ռեսուրսներ ունի «2022 թվականին սկսածը տրամաբանական ավարտին հասցնելու համար՝ այնպիսի արդյունքով, ինչպիսին Ռուսաստանին անհրաժեշտ է՝ անգամ առանց միջուկային զենքի կիրառման»։ |

«Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու». բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին
8120:30
Հայկ Սարգսյանը ևս Սևանում մասնակցել է ՔՊ-ի քաղաքական ժողովին (տեսանյութ)
6619:54
ՔԿ-ում Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
7119:24
«Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ, բայց այդ ընթացքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
12918:24
Օտարերկրացի դիվանագետները պարում են ադրբեջանցի պաշտոնյաների հետ՝ օկուպացված Արցախում (տեսանյութ)
10418:12
«Մանկամտությունը քաղաքականության մեջ երաշխավորված ձախողման գործոն է»․ Արա Պողոսյան
8618:06
