«Թեհրանը որոշում չի կայացրել ԱՄՆ-ի հետ բանակցությունները շարունակելու վերաբերյալ». Արաղչի
1336
Ուրբաթ, 27 հունիսի, 2025 թ., 00:15
![]() Իրանը դեռևս որոշում չի կայացրել Միացյալ Նահանգների հետ բանակցությունները շարունակելու վերաբերյալ և այս հարցում կառաջնորդվի իր սեփական շահերով, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ հայտարարել էր Իրանի հետ հաջորդ շաբաթ բանակցելու մասին՝ ընդգծելով, որ միջուկային հարցի վերաբերյալ համաձայնագրի կնքումն այդ հանդիպման միակ ցանկալի արդյունքը չէ։ Այս մասին նա հայտարարել է հունիսի 25-ին Հաագայում կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին հաջորդած մամուլի ասուլիսում։ Հիշեցնենք՝ ԱՄՆ-ն և Իրանն Օմանի միջնորդությամբ անուղղակի բանակցությունների 5 փուլ են անցկացրել Իրանի միջուկային ծրագրի շուրջ, որին հետևել է Իսրայել-Իրան հակամարտությունը: |

«ԱԺ նիստի կարմիր թելը և կարմիր մթնոլորտը». Վլադիմիր Մարտիրոսյան
4103:06
«Իմ պայմանները՝ վարչապետին». Անի Սամսոնյան
8302:06
«Բռնաճնշումների նոր փուլ է սպասվում». Տիգրան Աբրահամյան
10701:06
«Մավրը արեց իր գործը, Մավրը փորձում է հեռանալ». Հրայր Կամենդատյան
8700:42
«Ռուսական լրատվամիջոցները և Պուտինի «դիվանագիտական հաղթանակը»». Դավիթ Այվազյան
117Երեկ, 22:18
«Можно, но деньги-вперед!»: Լևոն Զուրաբյանի պատասխանը՝ Նիկոլ Փաշինյանի առաջարկին
126Երեկ, 21:36
