«Թույլ չենք տա, որ մեր տարածքն օգտագործվի Իրանի դեմ». Ալիևը՝ Փեզեշքիանին
1281
Հինգշաբթի, 26 հունիսի, 2025 թ., 21:22
![]() Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ այսօր կայացած հեռախոսազրույցում հատուկ ուշադրություն է դարձվել Ադրբեջանի տարածքից իսրայելական ԱԹՍ-ների՝ դեպի Իրան հնարավոր թռիչքի մասին հաղորդագրություններին: Մասուդ Փեզեշքիանը կոչ է արել ուսումնասիրել և ստուգել Ադրբեջանի տարածքից Իրանի դեմ իսրայելական ԱԹՍ-ների թռիչքների մասին լուրերը։ Ալիևը հավաստիացրել է, որ իր երկրի տարածքը չի օգտագործվել և չի օգտագործվելու «բարեկամական ու եղբայրական Իրանի դեմ»։ «Մենք Իրանը համարում ենք բարեկամական և եղբայրական պետություն, և թույլ չենք տա, որ մեր տարածքը կամ օդային տարածքը օգտագործվի այս սկզբունքին հակասող նպատակներով», - ասել է Ալիևը: |

«ԱԺ նիստի կարմիր թելը և կարմիր մթնոլորտը». Վլադիմիր Մարտիրոսյան
4103:06
«Իմ պայմանները՝ վարչապետին». Անի Սամսոնյան
8302:06
«Բռնաճնշումների նոր փուլ է սպասվում». Տիգրան Աբրահամյան
10701:06
«Մավրը արեց իր գործը, Մավրը փորձում է հեռանալ». Հրայր Կամենդատյան
8700:42
«Ռուսական լրատվամիջոցները և Պուտինի «դիվանագիտական հաղթանակը»». Դավիթ Այվազյան
117Երեկ, 22:18
«Можно, но деньги-вперед!»: Լևոն Զուրաբյանի պատասխանը՝ Նիկոլ Փաշինյանի առաջարկին
126Երեկ, 21:36
