Երևան`   +4 °C
Այսօր`   Երեքշաբթի, 16 դեկտեմբերի, 2025 թ.

«Պատրաստ ենք ամրապնդել մեր բարեկամությունը Հայաստանի հետ». Չինաստանի ԱԳ նախարար

454
Հինգշաբթի, 26 հունիսի, 2025 թ., 20:08
«Պատրաստ ենք ամրապնդել մեր բարեկամությունը Հայաստանի հետ». Չինաստանի ԱԳ նախարար

Մենք պատրաստ ենք ամրապնդել մեր բարեկամությունը Հայաստանի հետ, խորացնել վստահությունը և ընդլայնել համագործակցությունը։ Այս մասին հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Յին՝ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպման ժամանակ։

«Չինաստանը և Հայաստանը հին քաղաքակրթություններ են՝ հարուստ պատմությամբ և խորը մշակութային հիմքերով։

Մեր կապերը սկիզբ են առնում հնագույն ժամանակներից, և Մեծ Մետաքսի ճանապարհը վկայում է մեր ժողովուրդների միջև բարեկամության և համագործակցության մասին։ Անկախ միջազգային և տարածաշրջանային իրավիճակի փոփոխություններից, մենք միշտ պահպանել ենք փոխադարձ հարգանքը, վստահությունը և փոխշահավետ համագործակցությունը, որի շնորհիվ մեր հարաբերությունները կայուն զարգանում են։

Մեր համագործակցությունը բոլոր ոլորտներում դրական արդյունքներ է տալիս, հատկապես այն բանից հետո, երբ մեր երկրները գործընկերներ դարձան «Մեկ գոտի՝ մեկ ճանապարհ» նախաձեռնության շրջանակներում....
...Մենք պատրաստ ենք ամրապնդել մեր բարեկամությունը Հայաստանի հետ, խորացնել վստահությունը և ընդլայնել համագործակցությունը՝ ի շահ մեր երկու երկրների զարգացման», - ասել է Չինաստանի ԱԳ նախարարը։