Թրամփն ու Զելենսկին հանդիպել են
1180
Չորեքշաբթի, 25 հունիսի, 2025 թ., 17:34
![]() Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հանդիպել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում, հաղորդում է UNIAN-ի թղթակիցը։ Սա երկու ղեկավարների առաջին հանդիպումն է՝ երկամսյա ընդմիջումից հետո։ Վերջին անգամ Զելենսկին Թրամփի հետ հանդիպել է այս տարվա ապրիլին, որտեղ նրանք մասնակցում էին Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հուղարկավորությանը։ Հունիսին G7 գագաթնաժողովում Թրամփի և Զելենսկու հանդիպումը տեղի չի ունեցել՝ Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի հետ կապված Թրամփի վաղաժամ մեկնելու պատճառով։ Ավելի վաղ Թրամփը հայտնել էր, որ կհանդիպի Ուկրաինայի նախագահի հետ՝ քննարկելու վերջինիս ունեցած դժվարությունները»։ |

«Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու». բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին
8120:30
Հայկ Սարգսյանը ևս Սևանում մասնակցել է ՔՊ-ի քաղաքական ժողովին (տեսանյութ)
6619:54
ՔԿ-ում Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
7119:24
«Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ, բայց այդ ընթացքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
12918:24
Օտարերկրացի դիվանագետները պարում են ադրբեջանցի պաշտոնյաների հետ՝ օկուպացված Արցախում (տեսանյութ)
10418:12
«Մանկամտությունը քաղաքականության մեջ երաշխավորված ձախողման գործոն է»․ Արա Պողոսյան
8618:06
