«Հանցագործությանն աջակցող յուրաքանչյուր ոք համարվում է հանցակից»․ Բաղայի
![]() ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռjուտեն նողկալի արարք է կատարել՝ շնորհավորելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին Իրանի դեմ հարվածների կապակցությամբ, հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։ «Ամոթալի, նողկալի և անպատասխանատու է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի կողմից շնորհավորել ինքնիշխան պետության դեմ ագրեսիայի «իսկապես արտակարգ» հանցավոր գործողության համար։ «Նա, ով խրախուսում է անարդարությունը, դադարում է ազնիվ լինելուց։ Հանցագործությանն աջակցող յուրաքանչյուր ոք համարվում է հանցակից», - գրել է Բաղային X-ում։ Հունիսի 24-ին Թրամփը Truth Social սոցիալական ցանցում հրապարակել էր ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ռյուտեի հետ նամակագրության էկրանապատկերը, որտեղ Ռյուտեն շնորհավորել և շնորհակալություն է հայտնել Թրամփին՝ «Իրանում վճռական գործողությունների համար, որոնք իսկապես արտակարգ էին և որոնք ոչ ոք չէր համարձակվում ձեռնարկել»։ ՆԱՏՕ-ի մամուլի ծառայությունը հաստատել է նամակագրության իսկությունը։ ![]() |

«Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու». բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին
8120:30
Հայկ Սարգսյանը ևս Սևանում մասնակցել է ՔՊ-ի քաղաքական ժողովին (տեսանյութ)
6619:54
ՔԿ-ում Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
7119:24
«Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ, բայց այդ ընթացքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
12918:24
Օտարերկրացի դիվանագետները պարում են ադրբեջանցի պաշտոնյաների հետ՝ օկուպացված Արցախում (տեսանյութ)
10418:12
«Մանկամտությունը քաղաքականության մեջ երաշխավորված ձախողման գործոն է»․ Արա Պողոսյան
8618:06

