«Առաջիկա տարիներին ՆԱՏՕ-ն կշարունակի աջակցել Կիևին»․ Ռյուտե
![]() ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի մասնակիցները մտադիր են քննարկել Ուկրաինայի հակամարտությանն աջակցելու, ինչպես նաև Կիևին «առաջիկա տարիների համար» ռազմական մատակարարումների ապահովման հարցերը։ Այս մասին հայտնել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն։ «Մենք կքննարկենք Ուկրաինային աջակցությունը, առաջիկա տարիների համար ռազմական օգնությունը», - ասել է Ռյուտեն՝ հավելելով, որ զենքի մատակարարումները, հավանաբար, պետք է օգնեն Կիևին «հասնել արդար խաղաղության»։ Ռյուտեն կրկնել է իր թեզը, որ Ռուսաստանը ռազմական սպառնալիք է ներկայացնում ՆԱՏՕ-ի համար, ուստի դաշինքի բոլոր երկրները պետք է ավելացնեն իրենց պաշտպանական ծախսերը։ Նա ընդգծել է, որ սա վերաբերում է նաև այնպիսի երկրների, ինչպիսիք են Իսպանիան և Բելգիան, որոնք նախկինում փորձել էին զիջումներ ստանալ ՆԱՏՕ-ի ռազմական ծախսերը մեծացնելու ծրագրերի շրջանակներում։ Հաագայի գագաթնաժողովում ՆԱՏՕ-ի առաջնորդները կորոշեն մինչև 2035 թվականը ՆԱՏՕ-ի ռազմական ծախսերը ՀՆԱ-ի ներկայիս 2%-ից հասցնել մինչև 5%։ |

«Անհրաժեշտ է պարզաբանել՝ որ պետությունում է գրանցվելու TRIPP զարգացման ընկերությունը»․ Գոհար Մելոյան
7001:06
«Իրանում մեծ է ԱՄՆ կողմից հարձակման վտանգի սպասումը»․ Նաիրի Հոխիկյան
77Երեկ, 23:30
Սպիտակ տունը Գրենլանդիային առաջարկել է ընտրություն կատարել ԱՄՆ-ի և Չինաստանի ու Ռուսաստանի միջև (լուսանկար)
138Երեկ, 23:26
«Ուզում է պահել իր իշխանությունը, և այլ տարբերակ չի տեսնում, քան կաշառք բաժանելը»․ Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)
65Երեկ, 23:12
«Եթե Իրանի հետ սահմանը փակվի, մեր վիճակը ողբալի կլինի»․ Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
71Երեկ, 22:48
«Ահաբեկիչներին պետք էր օգտագործել բոլոր գերիներին վերադարձնելու համար»․ Արման Թաթոյան (տեսանյութ)
83Երեկ, 22:30
