«Իրանի միջուկային օբյեկտները լիովին ոչնչացվել են». Թրամփ
![]() Իրանին ուղղված հարվածները հաջողված են եղել։ Այս մասին կարծիք է հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Truth Social սոցցանցում Թրամփը քննադատել է CNN-ին և New York Times-ին՝ նրանց մեղադրելով «պատմության մեջ ամենահաջող ռազմական հարձակումներից մեկը նսեմացնելու փորձի մեջ», այն բանից հետո, երբ այս լրատվամիջոցները հաղորդել էին հետախուզության գնահատականների մասին, որոնց համաձայն Իրանին ուղղված հարվածները լիովին չեն ոչնչացրել նրա միջուկային ծրագիրը։ «ԻՐԱՆԻ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐՆ ԱՄԲՈՂՋՈՎԻՆ ՈՉՆՉԱՑՎԵԼ ԵՆ», - հավելել է Թրամփը՝ լրագրողների հաղորդագրություններն անվանելով կեղծ լուրեր։ New York Times-ը, հղում անելով մի քանի իսրայելցի պաշտոնյաների, հաղորդել էր, որ Իրանում պահպանվել է փոքր, ուրանի հարստացման գաղտնի օբյեկտներ, որոնք հատուկ կառուցվել էին նրա միջուկային ծրագրի շարունակման համար՝ ավելի մեծ օբյեկտների վրա հարվածների դեպքում, ինչը Նիդերլանդներում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին ստվեր է նետել Թրամփի հաղթանակի վրա։ |

«Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու». բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին
8120:30
Հայկ Սարգսյանը ևս Սևանում մասնակցել է ՔՊ-ի քաղաքական ժողովին (տեսանյութ)
6619:54
ՔԿ-ում Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
7119:24
«Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ, բայց այդ ընթացքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
12918:24
Օտարերկրացի դիվանագետները պարում են ադրբեջանցի պաշտոնյաների հետ՝ օկուպացված Արցախում (տեսանյութ)
10418:12
«Մանկամտությունը քաղաքականության մեջ երաշխավորված ձախողման գործոն է»․ Արա Պողոսյան
8618:06
