Երևան`   +9 °C
Այսօր`   Ուրբաթ, 20 նոյեմբերի, 2026 թ.

«Իսրայելը չկարողացավ հասնել իր նպատակներին»․ Փեզեշքիան

575
Երեքշաբթի, 24 հունիսի, 2025 թ., 22:50
«Իսրայելը չկարողացավ հասնել իր նպատակներին»․ Փեզեշքիան

Իսրայելը չկարողացավ հասնել իր նպատակներին՝ հարվածելով Իրանի միջուկային օբյեկտներին. Թել Ավիվը բարձր գին վճարեց դրա համար։ Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը՝ ժողովրդին ուղղված ուղերձում:

«Իսրայելը չկարողացավ հասնել իր չարագործ նպատակներին՝ ոչնչացնել միջուկային օբյեկտները և հրահրել հասարակական անկարգություններ»,- ասել է նա՝ իսրայելա-իրանական 12-օրյա դիմակայությունն անվանելով «պատմական և մեծ»։