Իրանի հարձակումներից հետո Քաթարը նամակ է ուղարկել ՄԱԿ-ին
![]() Քաթարը նամակ է ուղարկել ՄԱԿ-ին՝ մեղադրելով Իրանին՝ իր ինքնիշխանությունը խախտելու մեջ: Այս մասին հայտարարել է Քաթարի արտաքին գործերի նախարարությունը։ «Քաթարը նամակ է ուղարկել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին, ՄԱԿ-ում Գայանայի մշտական ներկայացուցչին և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախագահին: Քաթարը տեղեկացրել է նրանց տարածաշրջանում իրավիճակի ծայրահեղ վտանգավոր սրացման մասին, որը Քաթարի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության կոպիտ խախտում է և ուղղակի սպառնալիք է տարածաշրջանային խաղաղության և անվտանգության համար», - ասվում է նախարարության կողմից Х-ի էջում տեղադրված հայտարարության մեջ։ Քաթարը նաև շեշտել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից Կանոնադրությամբ ստանձնած իր պարտականությունները կատարելու անհրաժեշտությունը՝ վերահաստատելով Մերձավոր Արևելքում անհապաղ և համապարփակ հրադադարի հաստատման համար անհապաղ քայլեր ձեռնարկելու կարևորությունը՝ տարածաշրջանում վտանգավոր սրացումը կանխելու համար։ |

«Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու». բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին
8120:30
Հայկ Սարգսյանը ևս Սևանում մասնակցել է ՔՊ-ի քաղաքական ժողովին (տեսանյութ)
6619:54
ՔԿ-ում Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
7119:24
«Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ, բայց այդ ընթացքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
12918:24
Օտարերկրացի դիվանագետները պարում են ադրբեջանցի պաշտոնյաների հետ՝ օկուպացված Արցախում (տեսանյութ)
10418:12
«Մանկամտությունը քաղաքականության մեջ երաշխավորված ձախողման գործոն է»․ Արա Պողոսյան
8618:06
