«Իրանն Իսրայելին ստիպել է ընդունել պարտությունը»․ Իրանի ԱԽ
![]() Իրանն ստիպել է Իսրայելին դադարեցնել իր ագրեսիան և ընդունել պարտությունը։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության Անվտանգության խորհուրդը: «Մենք ստիպեցինք թշնամուն զղջալ, ընդունել պարտությունը և միակողմանիորեն դադարեցնել ագրեսիան: Մեր զինված ուժերը պատրաստ են վճռականորեն և ցավոտ կերպով արձագանքել թշնամու ցանկացած թշնամական գործողության»,- ասվում է Իրանի Անվտանգության խորհրդի հայտարարության մեջ, հայտնել է «Al Jazeera»-ն՝ նշելով, որ Թեհրանը չի վստահում թշնամիների հայտարարություններին: Ավելի վաղ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել էր ռազմական գործողության ավարտի մասին: «Բոլոր իրանցիների հետ միասին ես շնորհակալություն եմ հայտնում մեր քաջարի զինված ուժերին, որոնք պատրաստ են պաշտպանել մեր սիրելի երկիրը՝ մինչև արյան վերջին կաթիլը և որոնք մինչև վերջին րոպեն արձագանքել են թշնամու ցանկացած հարձակման»,- գրել էր Արաղչին: Միևնույն ժամանակ, իրանական Press TV հեռուստաալիքը հայտարարել էր Իսրայելի հետ հրադադարի մեկնարկի մասին: Հայտարարության մեջ նշվում էր, որ այն ուժի մեջ է մտել Իսրայելի տարածքի վրա Իրանի չորս հարձակումներից հետո։ Իսրայելի կառավարությունը նույնպես իր հայտարարության մեջ հաստատել էր հրադադարը՝ նշելով, որ Իրանի դեմ ռազմական գործողության բոլոր նպատակներն իրականացվել են: |

«Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու». բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին
8120:30
Հայկ Սարգսյանը ևս Սևանում մասնակցել է ՔՊ-ի քաղաքական ժողովին (տեսանյութ)
6619:54
ՔԿ-ում Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
7119:24
«Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ, բայց այդ ընթացքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
12918:24
Օտարերկրացի դիվանագետները պարում են ադրբեջանցի պաշտոնյաների հետ՝ օկուպացված Արցախում (տեսանյութ)
10418:12
«Մանկամտությունը քաղաքականության մեջ երաշխավորված ձախողման գործոն է»․ Արա Պողոսյան
8618:06
