«Հրադադարի մասին Թրամփի հայտարարությունն անակնկալ էր նրա վարչակազմի համար»․ #NYT
1081
Երեքշաբթի, 24 հունիսի, 2025 թ., 15:34
![]() ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Իսրայելի և Իրանի միջև հրադադարի մասին հայտարարությունն անակնկալի է բերել նրա վարչակազմի որոշ բարձրաստիճան պաշտոնյաների, հաղորդում է The New York Times-ը՝ հղում անելով Սպիտակ տան աղբյուրին։ Ըստ աղբյուրի՝ Թրամփը համաձայնագրի մասին հայտարարել է միայն Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և Իրանի ներկայացուցիչների հետ զրույցից հետո, որոնց հետ նա շփվել է Կատարի միջնորդությամբ։ The NYT-ի փոխանցմամբ՝ հրադադարի քննարկման հարցում որոշակի դեր է խաղացել Կատարի էմիր շեյխ Թամիմ բին Համադ ալ Թանին։ Քննարկմանը մասնակից ԱՄՆ ներկայացուցիչների թվում նշվում են փոխնախագահ Ջ.Դ. Վենսը, պետքարտուղար Մարկո Ռուբիոն և Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը։ |

«ԱԺ նիստի կարմիր թելը և կարմիր մթնոլորտը». Վլադիմիր Մարտիրոսյան
4103:06
«Իմ պայմանները՝ վարչապետին». Անի Սամսոնյան
8302:06
«Բռնաճնշումների նոր փուլ է սպասվում». Տիգրան Աբրահամյան
10701:06
«Մավրը արեց իր գործը, Մավրը փորձում է հեռանալ». Հրայր Կամենդատյան
8700:42
«Ռուսական լրատվամիջոցները և Պուտինի «դիվանագիտական հաղթանակը»». Դավիթ Այվազյան
117Երեկ, 22:18
«Можно, но деньги-вперед!»: Լևոն Զուրաբյանի պատասխանը՝ Նիկոլ Փաշինյանի առաջարկին
126Երեկ, 21:36
