«ՌԴ-ն չի ցանկանում վաղաժամ եզրակացություններ անել»․ Լավրով
1031
Երեքշաբթի, 24 հունիսի, 2025 թ., 13:22
![]() Ռուսաստանը կողջունի Իրանի և Իսրայելի միջև հրադադարը, բայց չի ցանկանում վաղաժամ եզրակացություններ անել: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Դժվար է հստակ պատկերացում կազմել այնտեղ տեղի ունեցող իրադարձությունների մասին։ Միևնույն ժամանակ, Ռուսաստանը ողջունում է ցանկացած համաձայնագիր, որը կհանգեցնի հրադադարի»,- նշել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը։ «Եկեք շտապողական եզրակացություններ չանենք՝ հիմնվելով կցկտուր տեղեկատվության վրա։ Բայց մենք խաղաղության կողմնակից ենք»,- հավելել է Լավրովը։ Հիշեցնենք ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ հայտարարել էր Իսրայելի և ԱՄՆ-ի միջև հրադադարի հաստատման մասին՝ նշելով նաև, որ այն անժամկետ է և կտևի հավերժ։ |

«ԱԺ նիստի կարմիր թելը և կարմիր մթնոլորտը». Վլադիմիր Մարտիրոսյան
4103:06
«Իմ պայմանները՝ վարչապետին». Անի Սամսոնյան
8302:06
«Բռնաճնշումների նոր փուլ է սպասվում». Տիգրան Աբրահամյան
10701:06
«Մավրը արեց իր գործը, Մավրը փորձում է հեռանալ». Հրայր Կամենդատյան
8700:42
«Ռուսական լրատվամիջոցները և Պուտինի «դիվանագիտական հաղթանակը»». Դավիթ Այվազյան
117Երեկ, 22:18
«Можно, но деньги-вперед!»: Լևոն Զուրաբյանի պատասխանը՝ Նիկոլ Փաշինյանի առաջարկին
126Երեկ, 21:36
