«Իսրայելը համաձայնել է Թրամփի առաջարկած հրադադարին»․ Նեթանյահուի գրասենյակ
977
Երեքշաբթի, 24 հունիսի, 2025 թ., 11:28
![]() Իսրայելը համաձայնել է Իրանի հետ երկկողմանի հրադադար կնքելու վերաբերյալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկին, քանի որ հասել է իր «գործողության նպատակներին»։ Այս մասին ասվում է Իսրայելի կառավարության հայտարարության մեջ։ «Գործողության նպատակներին հասնելու լույսի ներքո և նախագահ Թրամփի հետ լիակատար համակարգմամբ՝ Իսրայելը համաձայնել է երկկողմանի հրադադար կնքելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի առաջարկին։ Իսրայելը վճռականորեն կարձագանքի հրադադարի ցանկացած խախտմանը»,- ասվում է հայտարարության մեջ։ «Իսրայելի պաշտպանության ուժերը լիակատար վերահսկողություն են հաստատել Թեհրանի օդային տարածքի նկատմամբ, լուրջ վնաս են հասցրել ռազմական ղեկավարությանը և ոչնչացրել Իրանի կենտրոնական կառավարության տասնյակ օբյեկտներ»,- հայտնել է Իսրայելի վարչապետ Նեթանյահուի գրասենյակը։ |

«ԱԺ նիստի կարմիր թելը և կարմիր մթնոլորտը». Վլադիմիր Մարտիրոսյան
4103:06
«Իմ պայմանները՝ վարչապետին». Անի Սամսոնյան
8302:06
«Բռնաճնշումների նոր փուլ է սպասվում». Տիգրան Աբրահամյան
10701:06
«Մավրը արեց իր գործը, Մավրը փորձում է հեռանալ». Հրայր Կամենդատյան
8700:42
«Ռուսական լրատվամիջոցները և Պուտինի «դիվանագիտական հաղթանակը»». Դավիթ Այվազյան
117Երեկ, 22:18
«Можно, но деньги-вперед!»: Լևոն Զուրաբյանի պատասխանը՝ Նիկոլ Փաշինյանի առաջարկին
126Երեկ, 21:36
