«Առանց հստակ համաձայնագրի՝ հրադադարը կտանի նոր պատերազմի»․ Լիբերման
![]() Իսրայելի Պաշտպանության նախկին նախարար Ավիգդոր Լիբերմանը հայտարարել է, որ հրադադարի դեպքում շատ ավելի վատ վիճակ է ստեղծվում Իսրայելի համար և որ հրադադարն առանց հստակ համաձայնության 2-3 տարի հետո կբերի նոր պատերազմ։ «Իրանի դեմ պատերազմում Իսրայելի պաշտպանության բանակի և Մոսադի անհավանական ռազմական նվաճումների ֆոնին վերջին ակորդը հնչում է հատկապես կոշտ և դառը։ Անվերապահ հանձնվելու փոխարեն աշխարհը մտել է դժվար և ձանձրալի բանակցությունների մեջ, և այաթոլլահի ռեժիմը չի պատրաստվում զիջել ո՛չ իրանական հողի վրա ուրանի հարստացման, ո՛չ բալիստիկ հրթիռների արտադրության և հագեցման, ո՛չ էլ տարածաշրջանում և ողջ աշխարհում ահաբեկչության աջակցության և ֆինանսավորման հարցերում։ Պատերազմի սկզբում ես զգուշացրել էի, որ առյուծին վիրավոր թողնելուց ավելի վտանգավոր բան չկա։ Հստակ և միանշանակ համաձայնագրի բացակայության դեպքում երկու կամ երեք տարի անց հրադադարը հաստատ մեզ կտանի նոր պատերազմի՝ շատ ավելի վատ պայմաններում»,- ասել է Լիբերմանը։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր Իսրայելի և Իրանի միջև հրադադարի հաստատման մասին, որը, նրա խոսքով, արդեն ուժի մեջ է մտել։ |

«Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու». բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին
8120:30
Հայկ Սարգսյանը ևս Սևանում մասնակցել է ՔՊ-ի քաղաքական ժողովին (տեսանյութ)
6619:54
ՔԿ-ում Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
7119:24
«Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ, բայց այդ ընթացքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
12918:24
Օտարերկրացի դիվանագետները պարում են ադրբեջանցի պաշտոնյաների հետ՝ օկուպացված Արցախում (տեսանյութ)
10418:12
«Մանկամտությունը քաղաքականության մեջ երաշխավորված ձախողման գործոն է»․ Արա Պողոսյան
8618:06
