«Իսրայելի հետ հրադադարի որևէ համաձայնագիր չկա»․ Արաղչի
![]() Իրանի և Իսրայելի միջև հրադադարի կամ ռազմական գործողությունների դադարեցման մասին համաձայնագիր գոյություն չունի։ Այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։ «Սակայն, եթե իսրայելական ռեժիմը Թեհրանի ժամանակով ժամը 4-ից սկսած դադարեցնի իր ապօրինի ագրեսիան Իրանի ժողովրդի դեմ, մենք նպատակ չունենք շարունակել մեր պատասխան գործողությունները։ Մեր ռազմական գործողությունների դադարեցման մասին վերջնական որոշումը կընդունվի ավելի ուշ»,- հայտնել է Արաղչին։ Նշենք՝ իսրայելական կողմից հրադադարի մասին հայտարարություն դեռ չի եղել։ Ավելի ուշ Իրանի ԱԳՆ-ն հայտնել է. «Իր ագրեսիայի համար Իսրայելին պատժելու մեր հզոր զինված ուժերի ռազմական գործողությունները շարունակվել են մինչև վերջին րոպեն՝ առավոտյան ժամը 4-ը»։ Ավելի վաղ Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյան CNN-ին հայտնել էր, որ Իսրայելը համաձայնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից հայտարարված հրադադարին՝ այն պայմանով, որ Իրանը դադարեցնի իր հարձակումները։ Ըստ աղբյուրի՝ Թեհրանը համաձայնել է այդ պայմանին։ |

«Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու». բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին
8120:30
Հայկ Սարգսյանը ևս Սևանում մասնակցել է ՔՊ-ի քաղաքական ժողովին (տեսանյութ)
6619:54
ՔԿ-ում Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
7119:24
«Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ, բայց այդ ընթացքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
12918:24
Օտարերկրացի դիվանագետները պարում են ադրբեջանցի պաշտոնյաների հետ՝ օկուպացված Արցախում (տեսանյութ)
10418:12
«Մանկամտությունը քաղաքականության մեջ երաշխավորված ձախողման գործոն է»․ Արա Պողոսյան
8618:06
