«Հայ եկեղեցու հետ հակամարտությունը Փաշինյանի համար կարող է տխուր ավարտ ունենալ». Արա Աբրահամյան
![]() «Գործարար և բարերար Սամվել Կարապետյանի կալանավորումը մեծ արձագանք է ստացել և բացասական ընկալվել հայկական սփյուռքում»,- «Ռիա նովոստի»-ին հայտնել է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը։ «Նա շատ հայտնի, հարգված անձնավորություն է, նրան ամբողջ աշխարհում ճանաչում և հարգում են որպես գործարար և բարերար։ Նա շատ բան է անում հանրապետության և աշխարհի հայերի համար։ Այդ իսկ պատճառով, իհարկե, նրա կալանավորման հարցը հիմա քննարկվում է, ես հիմա ուղղակի չեմ կարողանում աշխատել. հեռախոսն անընդհատ զանգում է», - նշել է Աբրահամյանը։ ՌԴ հայերի միության նախագահը հիշեցրել է, որ միությունը ստորագրել է նամակ՝ ի պաշտպանություն Կարապետյանի, որը ստորագրել են 40 տարածաշրջանային մասնաճյուղերի ղեկավարներ։ Աբրահամյանի խոսքով՝ հայ եկեղեցու հետ հակամարտությունը Փաշինյանի համար կարող է տխուր ավարտ ունենալ, քանի որ եկեղեցին հայ հասարակության հիմքն է, իսկ Հայաստանը՝ Փաշինյանի սեփականությունը չէ։ |

«Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու». բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին
8120:30
Հայկ Սարգսյանը ևս Սևանում մասնակցել է ՔՊ-ի քաղաքական ժողովին (տեսանյութ)
6619:54
ՔԿ-ում Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
7119:24
«Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ, բայց այդ ընթացքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
12918:24
Օտարերկրացի դիվանագետները պարում են ադրբեջանցի պաշտոնյաների հետ՝ օկուպացված Արցախում (տեսանյութ)
10418:12
«Մանկամտությունը քաղաքականության մեջ երաշխավորված ձախողման գործոն է»․ Արա Պողոսյան
8618:06
