«Իրանը Մոսկվայից ռազմական օգնություն չի խնդրել»․ Պեսկով
![]() Իրանի ղեկավարությունը Մոսկվայից ռազմական օգնություն չի խնդրել։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Պեսկովը հիշեցրել է, որ երկու երկրների միջև Համապարփակ ռազմավարական գործընկերության համաձայնագրում փոխադարձ ռազմական օգնության մասին դրույթ չկա։ «Նախագահ Պուտինը, լրատվական գործակալությունների ղեկավարների հետ զրույցում պատասխանելով հարցին, թե արդյո՞ք Ռուսաստանը կօգնի Իրանին ռազմական առումով, ասել է, որ, նախ, Իրանը մեզնից օգնություն չի խնդրել և, երկրորդ, նույնիսկ Իրանի հետ մեր ունեցած համաձայնագրի համատեքստում նման իրավիճակներում փոխադարձ ռազմական օգնության մասին դրույթ չկա», - նշել է Պեսկովը։ Նա նաև հիշեցրել է, որ Մոսկվան դատապարտել է Իսրայելի հարվածները և հայտարարել հակամարտության կարգավորման գործում միջնորդ դառնալու իր պատրաստակամության մասին։ |

«ՌԴ գործընկերներին խնդրել եմ վերականգնել երկաթուղին»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
4315:06
«КГБ-ի գործակալ լինելու համար վարույթ չենք կարող հարուցել, որովհետև իրենք եղել են ԽՍՀՄ քաղաքացի»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
5914:48
«Պատրաստվում եք Կճոյանի՞ն նշանակել կաթողիկոսի տեղապահ»․ լրագրողը՝ Փաշինյանին (տեսանյութ)
5014:30
«Ուկրաինայի պատվիրակությունն ուղևորվել է ԱՄՆ». Զելենսկի
7814:28
«10 եպիսկոպոսների գործողությունները ես չեմ ուղղորդում, բայց ողջունում և աջակցում եմ». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
7314:00
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
7113:30
