Էրդողանն ու Փեզեշքիանը հեռախոսազրույց են ունեցել
![]() Իսրայելի և Իրանի միջև լարվածության սրման ֆոնին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ, հայտնում են իրանական լրատվամիջոցները: Հեռախոսազրույցի ընթացքում Թուրքիայի նախագահը նշել է, որ Իսրայելի հարձակումներն «ուղղված են ամբողջ տարածաշրջանը կրակի մեջ ներքաշելուն»։ Էրդողանի խոսքով՝ Իսրայելը փորձում է նաև «շեղել աշխարհի ուշադրությունը Գազայի հատվածում տիրող իրավիճակից և սաբոտաժի ենթարկել միջուկային բանակցությունները»։ Ավելի վաղ Էրդողանը զրուցել է նաև Սաուդյան Արաբիայի, Հորդանանի և Եգիպտոսի առաջնորդների հետ։ Գործընկերների հետ զրույցում Էրդողանն Իսրայելին անվանել է «Մերձավոր Արևելքի կայունության և անվտանգության համար ամենամեծ սպառնալիքը»։ Թուրքիայի նախագահի խոսքով՝ Իրան-Իսրայել նոր պատերազմը «կարող է անօրինական միգրացիայի ալիքներ հրահրել տարածաշրջանի բոլոր երկրներում: Էրդողանը նշել է, որ միջուկային խնդիրը կարող է լուծվել միայն շարունակական բանակցությունների միջոցով։ |

«Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու». բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին
8120:30
Հայկ Սարգսյանը ևս Սևանում մասնակցել է ՔՊ-ի քաղաքական ժողովին (տեսանյութ)
6619:54
ՔԿ-ում Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
7119:24
«Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ, բայց այդ ընթացքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
12918:24
Օտարերկրացի դիվանագետները պարում են ադրբեջանցի պաշտոնյաների հետ՝ օկուպացված Արցախում (տեսանյութ)
10418:12
«Մանկամտությունը քաղաքականության մեջ երաշխավորված ձախողման գործոն է»․ Արա Պողոսյան
8618:06
