Ինքնաթիռի կործանման հետևանքով զոհերի թիվը հասել է 133-ի
1019
Հինգշաբթի, 12 հունիսի, 2025 թ., 15:34
![]() Հնդկաստանում ինքնաթիռի կործանման հետևանքով զոհվել է առնվազն 133 մարդ, հաղորդում է News18-ը։ Մասնագետների կարծիքով՝ ինքնաթիռը վթարի է ենթարկվել թռչունների հետ բախման պատճառով: Ինքնաթիռում ընդհանուր առմամբ եղել է 242 մարդ՝ 230 ուղևոր, երկու օդաչու և անձնակազմի 10 անդամ։ Air India-ի տվյալներով՝ ինքնաթիռում գտնվող 169 ուղևորներ Հնդկաստանի քաղաքացիներ էին, 53-ը՝ Բրիտանիայի, յոթը՝ Պորտուգալիայի և մեկը՝ Կանադայի։ Բժիշկների համար նախատեսված հանրակացարանի տանիքին բախվելուց հետո, հնարավոր է, առնվազն 20 բժիշկ-ուսանող է զոհվել, հայտնում են տեղական իշխանությունները։ Ավելի վաղ հաղորդվել էր Հնդկաստանի Ահմադաբադ քաղաքի օդանավակայանի մոտակայքում ուղևորատար ինքնաթիռի կործանման մասին։
|

Հորմուզի նեղուցում այրվում է 2 սուպերլցանավ
165Երեկ, 21:55
Հրացանը փորձարկելիս տղամարդը պատահաբար կրակել է կնոջ եղբոր վրա. նա մահացել է
134Երեկ, 12:12
Ուկրաինայի զինված ուժերը կրկին հարվածել են Ղրիմի կամրջին (տեսանյութ)
212Երեկ, 09:49
Շորթում՝ Օշականում. կասկածյալներն օրենքով գnղ «Օշականցի Գևորիկի»՝ «թուրք» մականվամբ եղբայրն ու նրա որդին են
142Երեկ, 00:18
Սոթքում հայտնաբերվել է զինծառայողի մարմին՝ գլխին հրազենային վնասվածքով
16718.11.2026, 22:30
Ուկրաինան առաջին անգամ կիրառել է «թռչող մոդեմներ»՝ Ղրիմի կամրջին հարվածելու համար
29618.11.2026, 21:07
