Գրացի դպրոցում կրակոցների հետևանքով 28 վիրավորներից 4-ի վիճակը ծայրահեղ ծանր է
![]() Ավստրիայի Գրաց քաղաքի դպրոցում տեղի ունեցած կրակոցներից հետո առնվազն 28 մարդ հոսպիտալացվել է, որոնցից շատերը ծանր վիճակում են։ Այս մասին հաղորդում է Kronen Zeitung թերթը։ Թերթն առնվազն 4 տուժածի վիճակը բնութագրում է որպես ծայրահեղ ծանր, նրանցից մի քանիսը գլխի շրջանում ստացել են հրազենային վիրավորումներ։ Հիշեցնենք, որ Գրացի դպրոցում նախճիրը տեղի է ունեցել երեքշաբթի առավոտյան։ Զոհերի թվի վերաբերյալ տվյալները դեռևս տարբեր են։ Ավստրիական լրատվամիջոցները հաղորդում են 10 զոհի մասին, այդ թվում՝ կրակողը, մինչդեռ նախկինում գրել էին, որ զոհվել է 11 մարդ։ Լրատվամիջոցները նաև տարբեր տեղեկություններ են տրամադրում նրա ինքնության մասին. ոմանք նրան անվանում են դպրոցի աշակերտ, մյուսները՝ նախկին աշակերտ։ Կրակողի գործողությունների դրդապատճառները դեռևս պարզված չեն, ենթադրաբար, կրակողն իրեն համարել է ծաղրի զոհ։ |

Հորմուզի նեղուցում այրվում է 2 սուպերլցանավ
165Երեկ, 21:55
Հրացանը փորձարկելիս տղամարդը պատահաբար կրակել է կնոջ եղբոր վրա. նա մահացել է
134Երեկ, 12:12
Ուկրաինայի զինված ուժերը կրկին հարվածել են Ղրիմի կամրջին (տեսանյութ)
212Երեկ, 09:49
Շորթում՝ Օշականում. կասկածյալներն օրենքով գnղ «Օշականցի Գևորիկի»՝ «թուրք» մականվամբ եղբայրն ու նրա որդին են
142Երեկ, 00:18
Սոթքում հայտնաբերվել է զինծառայողի մարմին՝ գլխին հրազենային վնասվածքով
16718.11.2026, 22:30
Ուկրաինան առաջին անգամ կիրառել է «թռչող մոդեմներ»՝ Ղրիմի կամրջին հարվածելու համար
29618.11.2026, 21:07
