Մոնտենեգրո-Հայաստան` 2:2
314
Երեքշաբթի, 10 հունիսի, 2025 թ., 00:00
![]() Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմն ընկերական հանդիպում անցկացրեց Մոնտենեգրոյի ընտրանու հետ: Մեկնարկային րոպեին Հայաստանի հավաքականն առաջ անցավ հաշվի մեջ: Մրցակցի պաշտպանների սխալից օգտվեց Էդուարդ Սպերցյանն, որը երկրորդ խաղում անընդմեջ դարձավ գոլի հեղինակ: 3 րոպե անց, սակայն, հաշվի հավասարությունը վերականգնվեց: Երկրորդ կեսի մեկնարկին՝ 52-րդ րոպեին, տանտերերն առաջ անցան հաշվի մեջ: 81-րդ րոպեին մեր հավաքականը խփեց իր երկրորդ գոլը: Կրկին աչքի ընկավ Էդուարդ Սպերցյանը, որը գրավեց մրցակցի դարպասը տուգանային հեռահար հարվածով: Սպերցյանը դարձավ դուբլի հեղինակ: Մոնտենեգրո-Հայաստան՝ 2:2: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը հաջորդ հանդիպումը կանցկացնի արդեն սեպտեմբերին՝ աշխարհի առաջնության որակավորման փուլի շրջանակներում հյուրընկալելով Պորտուգալիայի հավաքականին:
Ջոն վան՛տ Սխիպի հետխաղային մամուլի ասուլիսը |

Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է
20608.11.2026, 20:42
«Ծանրամարտի գլխավոր մարզչի փոփոխությունից հետո Հայաստանի հավաքականը ձախողում է աշխարհի առաջնությունը». Հակոբ Բադալյան
16808.11.2026, 16:50
Վարազդատ Լալայանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
18408.11.2026, 12:48
«ՀՖՖ նախագահի հարցը քաղաքական առաջին դեմքի մակարդակի հարց է»․ Հակոբ Բադալյան
14707.11.2026, 12:18
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել
17506.11.2026, 22:54
Եղիշե Մելիքյանը հրապարակել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը
15006.11.2026, 14:12
