Մասկը սոցկայքի իր էջում տարածել է Թրամփի գրառումը
1393
Երկուշաբթի, 09 հունիսի, 2025 թ., 11:22
![]() Ամերիկացի ձեռնարկատեր, Tesla-ի գործադիր տնօրեն Իլոն Մասկն իր աջակցությունն է հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ իր էջում տարածելով Լոս Անջելեսում կարգուկանոն վերականգնելու մասին Թրամփի գրառումը։ Թրամփը հայտարարել էր, որ հրահանգել է Ազգային գվարդիային՝ «ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ Լոս Անջելեսը միգրանտների ներխուժումից ազատելու համար» և խոստացել է վտարել անօրինական ներգաղթյալներին։ «Կարգը կվերականգնվի, Լոս Անջելեսը կազատագրվի»,- գրել էր Թրամփը։ Փոխնախագահ Ջ.Դ. Վենսը նույնպես ընդգծել էր՝ «Մեզ անհրաժեշտ է վճռական ղեկավարություն։ Նախագահը չի հանդուրժի բռնություն և քաոս»։ Հիշեցնենք՝ Թրամփի և Մասկի հրապարակային վեճից և փոխադարձ մեղադրանքներից հետ ԱՄՆ նախագահը, Սպիտակ տան փոխանցմամբ, հայտնել էր, որ մտադիր չէ զրուցել Մասկի հետ։ |

Ռուսաստանը և Ուկրաինան փոխանակել են զոհերի մարմիններ
7818:25
Մասիսի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
9118:12
«Ինտենսիվորեն կրթվեք, որ բանտից ու կալանքից չվախենաք»․ Զարուհի Մուրադյան
8317:06
«Հայաստանի քաղաքացի մահմեդականների թիվը 515 է»․ Թաթուլ Հակոբյան
10317:00
«Կասեցվել է «պանիր «Սուլուգունի»» արտադրատեսակի արտադրությունը». ՍԱՏՄ
8916:48
Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների գործով դատական նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
8616:42
