Հրապարակային վեճից հետո Թրամփը չի պատրաստվում խոսել Մասկի հետ
1068
Կիրակի, 08 հունիսի, 2025 թ., 20:52
![]() ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մոտ ժամանակներս չի պլանավորում զրուցել Իլոն Մասկի հետ։ Այս մասին Fox News-ին տված հարցազրույցում հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը։ Հարցին, թե արդյոք պետության ղեկավարը խոսել է գործարարի հետ նրանց հրապարակային վեճից հետո, Լիվիթը բացասական պատասխան է տվել։ «Անկեղծ ասած, չեմ կարծում, որ նախագահը մտադիր է դա անել», - ասաց նա՝ մեկնաբանելով Մասկի հետ հաջորդ շաբաթ զրույցի հնարավորությունը։ Ավելի վաղ Politico-ն հայտնել էր, որ հունիսի 6-ին Թրամփի և Մասկի ներկայացուցիչները հեռախոսազրույց են ունեցել։ Դրանից հետո նրանց միջև կոշտ հայտարարությունների փոխանակումը սոցիալական ցանցերում դադարել է։ |

«25 տարի բռնաբարես քո իսկ վաստակը այնպես, որ վերջում քեզ համոզեն, որ այդ ամենը խաբկա՞նք էր». Գեղամ Օհանյան
11500:48
«Եկեղեցին ոչ միայն իրավունք ունի, այլև ՊԱՐՏԱՎՈՐ Է բարձրացնել իր ձայնը». Մհեր Հակոբյան
106Երեկ, 23:54
«Սուրեն Պապիկյա՛ն, փորձենք խոսել ոչ թե գնահատականներով, այլ փաստերով ու թվերով». Մարիաննա Ղահրամանյան (տեսանյութ)
109Երեկ, 23:18
«Ինչու է Մերցը խոսում Գերմանիայի մասնատում թույլ չտալու մասին». Հակոբ Բադալյան
119Երեկ, 22:48
«Բագրատ Սրբազանի դեմ իշխանության ապօրինի գործողությունները բազմաշերտ են». Տիգրան Աբրահամյան
100Երեկ, 22:36
«Որպեսզի եվրոինտեգրվենք, պետք է աշխարհագրություն փոխենք». Արմեն Գրիգորյան (տեսանյութ)
128Երեկ, 22:06
