Մասկը հայտարարել է, որ առանց իրեն Թրամփը կպարտվեր ընտրություններում
![]() Մասկի խոսքով՝ առանց իր օգնության Թրամփը չէր կարողանա հաղթել նախագահական ընտրություններում, և հանրապետականները չէին կարողանա վերահսկողություն ձեռք բերել Քոնգրեսի երկու պալատների նկատմամբ։ Գործարարը Թրամփի քարոզարշավի խոշորագույն դոնորներից մեկն է եղել։ «Առանց ինձ Թրամփը կպարտվեր ընտրություններում, դեմոկրատները կվերահսկեին Ներկայացուցիչների պալատը, իսկ հանրապետականները Սենատում կունենային 51-49», - գրել է նա։ Թրամփի և Մասկի հարաբերությունները վատթարացել են մայիսի վերջին վերջինիս՝ պետական ծառայությունից հեռանալուց հետո։ Պատճառը, մասնավորապես, հարկային արտոնություններ նախատեսող «մեծ և գեղեցիկ» օրինագիծն է։ Մասկը քննադատել է փաստաթուղթը՝ ասելով, որ այն կավելացնի բյուջեի դեֆիցիտը և կծանրաբեռնի ամերիկյան ընտանիքներին։ Թրամփն, իր հերթին, առաջարկել է, որ Մասկը քննադատի իրեն, այլ ոչ թե օրինագիծը։ Դրանից հետո Մասկը քննադատել է հանրապետականին։
|

«Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու». բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին
8120:30
Հայկ Սարգսյանը ևս Սևանում մասնակցել է ՔՊ-ի քաղաքական ժողովին (տեսանյութ)
6619:54
ՔԿ-ում Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
7119:24
«Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ, բայց այդ ընթացքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
12918:24
Օտարերկրացի դիվանագետները պարում են ադրբեջանցի պաշտոնյաների հետ՝ օկուպացված Արցախում (տեսանյութ)
10418:12
«Մանկամտությունը քաղաքականության մեջ երաշխավորված ձախողման գործոն է»․ Արա Պողոսյան
8618:06
