Մասկը Թրամփին մեղադրել է մանկապղծության մեջ
![]() ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփի անունը հիշատակվել է նախկին ֆինանսիստ Ջեֆրի Էպշտեյնի՝ սեռական հանցագործությունների գործով փաստաթղթերում։ Այս մասին X-ում հայտնել է ամերիկացի ձեռնարկատեր և միլիարդատեր Իլոն Մասկը։ «Ժամանակն է բացահայտել իսկապես սենսացիոն ռումբը. Թրամփը հայտնվում է Էպշտեյնի ֆայլերում։ Ահա թե ինչու են այս տվյալները այդքան երկար գաղտնի պահվել», - գրել է Մասկը։ Ջեֆրի Էպշտեյնը երկու անգամ ձերբակալվել էր, վերջին անգամ՝ 2019 թվականի հուլիսին։ Նույն թվականի օգոստոսին նրան անգիտակից վիճակում գտել են բանտախցում։ Էպշտեյնը մեղադրվում էր 2002-2005 թվականներին Նյու Յորքի իր առանձնատանը տասնյակ անչափահաս աղջիկների հետ հանդիպումներ կազմակերպելու մեջ։ Ավելի ուշ ԱՄՆ-ն սկսել է հրապարակել Էպշտեյնի հանցագործություններին ենթադրաբար ներգրավված անձանց ցուցակները։ |

Ռուսաստանը և Ուկրաինան փոխանակել են զոհերի մարմիններ
7818:25
Մասիսի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
9118:12
«Ինտենսիվորեն կրթվեք, որ բանտից ու կալանքից չվախենաք»․ Զարուհի Մուրադյան
8317:06
«Հայաստանի քաղաքացի մահմեդականների թիվը 515 է»․ Թաթուլ Հակոբյան
10317:00
«Կասեցվել է «պանիր «Սուլուգունի»» արտադրատեսակի արտադրությունը». ՍԱՏՄ
8916:48
Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների գործով դատական նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
8616:42
