Կոլումբիայում 15-ամյա դեռահասը կրակել է նախագահի թեկնածուի վրա
![]() Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտայում հարձակման է ենթարկվել սենատոր և նախագահի հավանական թեկնածու Միգել Ուրիբե Տուրբայը։ Նրան կրակել են և գտնվում է ծանր վիճակում։ Blue Radio-ի տվյալներով՝ Միգել Ուրիբե Տուրբայը ընտրողների հետ պլանավորված քարոզարշավի հանդիպում էր անցկացնում։ Միջոցառման ժամանակ, ենթադրաբար, արձակվել է երեք կրակոց։ Քաղաքական գործիչից բացի, վիրավորվել է ևս երկու մարդ։ La Nacion-ը նաև գրում է, որ հարձակումն իրականացրել է 15-ամյա դեռահաս։ Կոլումբիայի պաշտպանության նախարար Պեդրո Սանչեսը հարձակումը որակել է որպես երկրի և ժողովրդավարության դեմ ուղղված հարձակում։ Նա հավելել է, որ մոտ ապագայում հանդիպում կանցկացվի բանակի և ոստիկանության ղեկավարության հետ։ Հարձակումը դատապարտել են նաև Արտաքին գործերի նախարարությունը, Ֆինանսների նախարարությունը, Կոլումբիայի Կոնգրեսը և ԱՄՆ Պետդեպարտամենտը։ 39-ամյա Միգել Ուրիբե Տուրբայը Կոլումբիայի նախկին նախագահ Խուլիո Սեզար Տուրբայ Այալայի թոռն է։ Նրա մայրը՝ Դիանա Տուրբայը, լրագրող էր, որին 1991 թվականին սպանել են Պաբլո Էսկոբարի կարտելի անդամները։ Միգել Ուրիբե Տուրբայն ինքը հայտարարել է երկրի նախագահի պաշտոնում առաջադրվելու իր մտադրության մասին ընդդիմադիր Դեմոկրատական կուսակցությունից։ Ընտրությունները կկայանան 2026 թվականի մայիսին։ |

Իրանը հարվածել է ամերիկյան 11 բազայի
13418:11
Աթենքում տղամարդը դանակով հարձակվել է զբոսաշրջիկների վրա (տեսանյութ)
23614:51
ԻՀՊԿ-ն հարվածել է Բահրեյնում Amazon-ի տվյալների կենտրոնին
20410:46
Իրանը հարվածել է Քուվեյթում ԱՄՆ երեք բազաներին
18009:29
Երևանում ծառը, որի մասին բազմիցս ահազանգել են, տապալվել է՝ վնասելով գազախողովակներ, ավտոմեքենաներ
165Երեկ, 23:48
Ահազանգ է ստացվել, որ Գյումրիում տնակներ են այրվում․ ՆԳՆ
168Երեկ, 23:36
